Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱՄՆ-ն այնքան գլխացավ ունի

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանը


Մարտի 5-ին կայանալու է ՍարգսյանՄեդվեդևԱլիև հերթական եռակողմ հանդիպումը: Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով, կարելի՞ է այդ հանդիպումից որևէ առաջընթաց սպասել:


Ես կարծում եմ, որ որևէ առաջընթաց չի լինի, որովհետև դրա համար նախադրյալներ չկան: Նախադրյալներ կլինեն, երբ բոլոր շահագրգռված կողմերը համամիտ լինեն կոնֆլիկտի լուծման ձևի, ժամանակի, փուլերի և մի շարք այլ մանրամասնությունների վերաբերյալ: Այս պահին նման համաձայնություն չկա և չի էլ նկատվում, այդ պատճառով կարծում եմ, որ Սոչիում որևէ նոր բան չի լինի:


Ղարաբաղյան պատերազմի վերսկսման մասին վերջերս սկսել են խոսել բոլորը. միջազգային փորձագիտական կազմակերպություններն իրենց զեկույցներում խոսում են այն մասին, որ պատերազմի վերսկսման հավանականությունը վերջին շրջանում մեծացել է: Ձեր գնահատմամբ, պատերազմի հավանականությունը մե՞ծ է, և ինչքանո՞վ են օբյեկտիվ այդ զեկույցները:


Այդ մասին վերջերս հրապարակվեց Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Դեռ անցած ամռանը մենք Սաբինա Ֆրեյզերի հետ մի հանդիպման էինք, որտեղ քննարկվում էր այդ հարցը, և փորձագետների ճնշող մեծամասնությունն ասաց, որ պատերազմը քիչ հավանական է, և ես զարմացած եմ, որ Սաբինա Ֆրեյզերի հրապարակած զեկույցում, այնուամենայնիվ, պատերազմի հավանականությունը նշված է որպես առաջնային վտանգ: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպության միակ փորձագետը, որը զբաղվում է Հարավային Կովկասի կոնֆլիկտներով, ադրբեջանցի է` Դավիթ Հուսեյնովը, ով ինչոր չափով արտահայտում է իր երկրի ղեկավարության դիրքորոշումը: Իմ տեսանկյունից պատերազմը քիչ հավանական է մի շարք պատճառներով: Առաջին պատճառն այն է, որ երկու երկրներում էլ ռեժիմները բավականին խոցելի են, և պատերազմը շատ ավելի կթուլացնի այդ ռեժիմների դիրքերը: Երկրորդ պատճառն այն է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք պրոյեկտներ է նախաձեռնել կամ մասնակցել այլ նախաձեռնությունների, որոնք կապված են ածխաջրածնային պաշարները դեպի Եվրոպա ուղղելու հետ, տարբեր նավթամուղների և գազամուղների շինարարության հետ: Այդ բոլոր նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է կայունություն, խաղաղ իրավիճակ: Կարծում եմ, որ մի ձեռքով ստորագրելով նման նախագծերի տակ, դժվար թե մյուս ձեռքով Ալիևը հրաման ստորագրի պատերազմական գործողությունների սկսման վերաբերյալ:


Արդեն բավական երկար ժամանակ է` ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում որպես հիմնական միջնորդ հանդես է գալիս Ռուսաստանը: Սակայն ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի այցը Հայաստան, որը հաջորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալպետքարտուղար Գրիգորի Կարասինի այցին, շատերի կարծիքով` վկայում է այն մասին, որ ԱՄՆն որոշել է գործընթացի կարգավորումը իր ձեռքը վերցնել: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:


Կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն այսօր այնքան մեծ խնդիրների մեջ է ներգրավված և այնքան շատ գլխացավ ունի տարբեր պատճառներով, որ դժվար թե հիմա փորձի ակտիվանալ մեր տարածաշրջանում, առավել ևս, որ վերջին երեք տարիների ընթացքում նկատվում էր ԱՄՆ դերակատարության նվազում մեր տարածաշրջանում: Եվ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի այցը տարածաշրջան, իմ գնահատմամբ, փորձ էր նշելու Միացյալ Նահանգների ներկայությունը այստեղ, որովհետև իրականում այդ ներկայությունը բավականին նվազել է: Ավելին, իմ գնահատմամբ, ԱՄՆին շատ ձեռնտու է, որ համագործակցելով Ռուսաստանի իշխանությունների հետ` այս տարածաշրջանի և ընդհանրապես սևծովյան, կասպյան տարածաշրջանի պրոբլեմատիկ հարցերը կարգավորվեն Ռուսաստանի և Թուրքիայի օպերատիվ գործողությունների արդյունքում, քանզի ԱՄՆը դրանցով զբաղվելու հնարավորություն այժմ չունի:


Իսկ որքանո՞վ եք հավանական համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանն այս փուլում նախաձեռնի վերսկսել հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:


Ռուսաստանը միշտ էլ ներգրավված է եղել այս պրոցեսում, և Սերժ Սարգսյանի հրավերը Գյուլին` ներկայանալու ֆուտբոլային խաղին, արվեց Մոսկվայում, ինչը որոշակի քայլ էր, որը նշում էր Ռուսաստանի ներգրավվածությունը բանակցային գործընթացին: Այստեղ հարց է, թե որքանո՞վ է Ռուսաստանը իրապես շահագրգռված, որպեսզի հայթուրքական հարաբերությունները կարգավորվեն: Իմ կարծիքով, առանձնապես չպետք է շահագրգռված լինի, քանզի այդ հարաբերությունների կարգավորումը չի համընկնում իր շահերի հետ: Եթե ներկայումս Ռուսաստանն այլ տեսակետ ունի, ապա սպասենք, կտեսնենք ու կգնահատենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում