Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների կասեցումը հետևանքներ չի կարող ունենալ Հայաստան-ԵՄ բանակցությունների վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը:

– Պարոն Ղազարյան, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Հունգարիան ութ տարի առաջ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ քաղաքական էլիտայի և միջազգային հանրության առաջին արձագանքը: Կասեցված են դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

– Ես կարծում եմ, որ նախագահի որոշումը՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու, ստիպված քայլ էր: Այսինքն՝ չեն պատկերացնում մի այլընտրանքային իրավիճակ այս զարգացումների համատեքստում: Մենք նաև սկսեցինք հետևել միջազգային հանրության արձագանքներին, որոնք դեռ շարունակվում են: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի և հատկապես Եվրախորհրդարանի նախագահի, պատգամավորների, Եվրոպայի խորհրդի արձագանքները բավական համահունչ էին հայկական առաջին արձագանքին: Իհարկե, պետք չէ սպասել, որ ԵՄ-ն Հունգարիային ուղղված բաց քննադատություն կհնչեցնի, քանի որ Հունգարիան ԵՄ անդամ երկիր է, թեև մեր բրյուսելյան աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ում բավական լուրջ գործընթաց է սկսվել Հունգարիայի և հատկապես Հունգարիայի վարչապետի նկատմամբ: Մինչ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Հունգարիայի վարչապետը չարաբաստիկ ձևով բավականին հայտնի էր եվրոպական կառույցներին իր ծայրահեղ նացիոնալիստական և հակադեմոկրատական տեսակետներով, հետևաբար էքստրադիցիայի որոշումը նրա կողմից մեծ նորություն չէր ԵՄ համար: Այսօր մենք նաև սպասում ենք Կիպրոսում կայանալիք ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին, որի օրակարգում է նաև Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի, այս համատեքստում Հունգարիայի գործողությունների հարցը:

Ես կիսում եմ հայկական կողմի լիրիկ, էմոցիոնալ մասը, բայց պետք է շատ լավ գիտակցենք, որ պետք չէ ադրբեջանական ծուղակն ընկնել: Մենք շատ լավ հասկանում ենք Ադրբեջանի գերխնդիրը, այն է` Մինսկի խմբում թեժ բանակցությունների արդյունքում ձևավորված փաստաթղթերի տապալումը: 17 տարի բանակցություններից հետո Ադրբեջանը մի վիճակում է, որ Մադրիդյան փաստաթուղթը չի համընկնում իր մաքսիմալիստական տեսակետներին, հետևաբար պետք է ամեն հնարավորն անի, որ տապալի Մադրիդյան փաստաթուղթը, տապալի Մինսկի խմբի գործընթացը և հարցը վերադարձնի ՄԱԿ-ի շրջանակներ: Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանն ունի իսլամական երկրների ձայները, ուստի մեր գերխնդիրը պետք է լինի Ադրբեջանի ծուղակը չընկնելը, հարցը ներկայացնելը ամենածանր դատապարտություններով Ադրբեջանին և Հունգարիային զուգահեռաբար՝ ակտիվ պահելով մինսկյան գործընթացը: Այսօր Մինսկի խմբում բանակցային գործընթացներին այլընտրանք չեմ տեսնում, քանի որ Մինսկի շրջանակներում Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության և համանախագահների դիրքորոշմանը, հետևաբար մինսկյան գործընթացում մենք միջազգային հանրության տեսակետից բավականին ուժեղ դիրքեր ունենք: Այսինքն՝ հասել ենք մի վիճակի, երբ մեր դիրքորոշումներն ու շահերը միջազգային հանրության դիրքորոշումներին համընկնում են: Ուստի հիմա կարևորագույն քայլը Ադրբեջանին ստիպելն է, որ վերադառնա և ընդունի մինսկյան գործընթացի արդյունքը՝ Մադրիդյան փաստաթուղթը:

– Ինչպե՞ս եք տեսնում Մինսկի խմբում բանակցային գործընթացը Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից հետո:

– Ոչ միայն Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան, այլև Ադրբեջանում նրան հերոսացնելը Ադրբեջանին դրեցին ծայրահեղ ծանր իրավիճակի մեջ: Մի իրավիճակ է ստեղծվել, երբ Ադրբեջանը կորցնում է իր նկատմամբ վստահությունը: Այս դիրքորոշումը կիսում են նաև միջազգային կառույցները՝ լինի դա գործադիր, թե օրենսդիր: Մի իրավիճակ է ստեղծվել, երբ Ադրբեջանը պետք է ապացուցի, պատասխաններ տա իր հայատյացության համար, որն անընդունելի է ոչ միայն եվրոպական, այլև միջազգային արժեհամակարգում: Կարծում եմ, որ Սաֆարովի դեպքերն ուղղակիորեն ուժեղացրեցին հայկական բանակցային դիրքորոշումը: Հայաստանը պետք է պարտադրի ծայրահեղ կարևոր երաշխիքներ: Բոլորը հասկանում են, որ Սաֆարովի դեպքը այս սառցալեռի միայն գագաթն է, այսինքն՝ մենք շարունակում ենք հիշեցնել հայատյացության ադրբեջանական քաղաքականության, ռազմական հռետորաբանության մասին: Իսկ այս անգամ նաև փաստվեց, որ միջազգային հանրության երկար լռությունը այս թեմայով կարող է բերել նման հետևանքների:

– Իսկ միջազգային հանրությունը դա գիտակցե՞լ է:

– Այո՛, այս պահին կարող եմ ասել այսքանը, ընդհանուր գնահատական տալու համար կնախընտրեի սպասել ևս մի քանի շաբաթ:

– Շատ քաղաքական վերլուծաբաններ կարծում են, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան պետք է խաղաքարտ դառնա Հայաստանի ձեռքում, որը պետք է օգտագործել ԼՂՀ անկախացման գործընթաց սկսելու համար: Կիսո՞ւմ եք այս կարծիքները:

– Կարծում եմ, որ նման քայլը հղի է բավական վտանգավոր զարգացումներով, այն է` Մինսկի խմբի ներքո գործընթացի տապալումը, իսկ մեր մեկ գերխնդիրը հիմա Մինսկի խմբի գործունեությունը շատ ավելի հզորացնելն է և Ադրբեջանին Մադրիդյան սկզբունքները պարտադրելը, քանի որ դրանց հզորացմամբ հզորանում է նաև հայկական դիրքորոշումը:

– Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց Հայաստանն ի՞նչ կարող էր պահանջել Հունգարիայից:

– Շատ աղբյուրներ կան մամուլում, որ էքստրադիցիան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միանձնյա որոշման հետևանք է, հետևաբար պետք չէ նույնացնել Հունգարիայի կառավարությանը և հասարակությանը: Հունգարիայից կարող է կոնկրետ պահանջել, որ Հունգարիան շարունակի Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու Ադրբեջանի քայլը դատապարտել: Կարելի է պահանջել, որ Հունգարիան սկսի դատապարտել էքստրադիցիայի մասին ստրասբուրգյան կոնվենցիայի խախտումը: Դա նաև շատ լուրջ քաղաքական քայլ կարող է լինել հայ-հունգարական հարաբերությունները շտկելու համար:

– Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից հետո ծավալված գործընթացներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստան-ԵՄ ինտեգրման գործընթացի վրա:

– Ծայրահեղ կարևոր է նշել, որ ՀՀ եվրաինտեգրման գործընթացն այսօր հաջողակ է, ինտեգրման գործընթացը հրաշալի արդյունքներ է գրանցել, և չեմ կարծում, որ հարկավոր է բացատրել, թե այս դրական տեղաշարժերի արդյունքները հայ ընդհանուր պետականության վրա ինչպիսին կլինեն: ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ հայ-հունգարական հարաբերությունների կասեցումը հետևանքներ չի կարող ունենալ Հայաստան-ԵՄ ընթացող բանակցությունների վրա: Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա ԵՄ-ից որևէ բան պահանջելու հատկապես Հունգարիային առնչվող, որովհետև մի գործընթաց է սկսվել ԵՄ կառույցներում, որն արդեն բավական ծանր արձագանքներ է հնչեցրել տեղի ունեցածի վերաբերյալ: Բոլորը շատ լավ հասկացան, որ եվրոպական արժեհամակարգը չի վաճառվում նավթի դիմաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում