Իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Բենֆիկա»-ի նախկին կիսպաշտպան Ակսել Վիտցելի և «Պորտու»-ի հարձակվող Հալկի` «Զենիթ» տեղափոխությունը:
Պորտուգալացի մասնագետի խոսքերով` գումարը ֆուտբոլում մեծ նշանակություն ունի: Սակայն ամեն ինչ չէ, որ դրամով է որոշվում:
«Ներկայումս ֆուտբոլային շուկան փոփոխություններ է կրում: Օրինակ` օրերս «Զենիթ»-ը ձեռք է բերել Հալկի և Վիտցելի տրանսֆերները` դրանց դիմաց վճարելով 100 մլն եվրո. ընդ որում կանխիկ: Արդյունքում նրանք լքեցին Պորտուգալիայի երկու պատմական ակումբներ:
Բոլորը կարծում էին, թե նշված ֆուտբոլիստները շուտով եվրոպական գրանդեր կտեղափոխվեն: Նման դեպքեր առաջիկայում ևս կլինեն: Ցանկացած դեպքում, մենք պետք է հարմարվենք նոր պայմաններին, որոնք թելադրում է ժամանակը»,- նշել է Մոուրինյոն:








































