Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունեցել Բելլա Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի դատական նիստը:
Քիչ առաջ դատական նիստը հետաձգվել է 12 օրով: «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին, որ եթե հայցվոր կողմի նպատակը լրատվամիջոցին նյութապես վնաս հասցնելը չէ առաջարկել Քոչարյանի ներկայացուցչին` բերի հերքման տեքստը, որպեսզի պատասխանող կողմը հասկանա,թե կոնկրետ ինչը պետք է հերքվի, ուստի հերքման տեքստը պատրաստելու համար ժամանակ տրվեց:
Քոչարյանների ներկայացուցիչները թեև խնդրել էին մեկ ամիս ժամանակ, դատավորը նրանց 17 օր տվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին: