Tuesday, 09 06 2026
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով

Սիրիայի իշխանությունները քիմիական զենքի պաշարները կենտրոնացրել են երկրի 20 քաղաքներում

Սիրիայի իշխանությունները քիմիական զենքի պաշարները և բաղադրիչները կենտրոնացրել են երկրի ներսում` 20 քաղաքներում. այսպես են կարծում ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի երկրների հետախուզության ներկայացուցիչները:

Washington Post թերթը նշում է, որ հետախույզները մանրակրկիտ ուսումնասիրում են իրավիճակը Սիրիայում և հետևում են քիմիական զենքի պահեստներին, սակայն առայժմ չեն կարողանում պարզել այն վայրերը, որտեղ տեղափոխվել են զենքի պաշարները: Թերթը եզրակացնում է, որ որոշ քանակությամբ թունավոր նյութեր կարող են գողացվել կամ օգտագործվել Սիրիայի իշխանությունների կողմից խաղաղ բնակչության դեմ:

Ասադի վարչակարգի անկման սպառնալիքն ԱՄՆ-ին ստիպում է առավելագույն ուշադրություն հատկացնել Սիրիայում քիմիական զենքի պահպանման անվտանգության կանոններին:

ԱՄՆ-ի հետախուզության և Մերձավոր Արևելքի հատուկ ծառայությունների տվյալներով` Սիրիան մի քանի տոննա քիմիական զենք և դրա գործարկման համար բաղադրիչներ ունի, ներառյալ` նյարդակաթվածային ներգործության զարին թունավոր նյութ:

Հետախուզության ներկայացուցչի խոսքով` Սիրիայի քիմիական զենքի պաշարների անվտանգության ապահովման համար «ԱՄՆ-ը քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Սիրիայում քիմիական ամբողջ զենքի տեղափոխման կամ օգտագործման դեպքում Վաշինգտոնը կարող է վերանայել հակամարտության լուծմանն իր ներկայիս մոտեցումը: Որոշ ԶԼՄ-ներ դա գնահատեցին որպես Սիրիայում ռազմական միջամտության պատրաստակամություն, բայց հաջորդ օրը Սպիտակ տունը հերքեց դա և խնդրեց ԶԼՄ-ներին նախագահի խոսքերը չափազանց ազատ չմեկնաբանել:

Հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի ներկայացուցիչների տվյալներով` դրան զոհ է գնացել 17 000 մարդ: Արևմտյան պետությունները և մի շարք արաբական երկրներ փորձում են հասնել նախագահ Բաշար Ասադի հեռանալուն` համարելով, որ դա վերջ կդնի բռնությանը: Ռուսաստանը և Չինաստանը` ընդհակառակը, մտավախություն ունեն, որ Սիրիայում արտաքին միջամտությունը և պետականության կորուստը կհանգեցնեն հակամարտության խորացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում