Այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այցը կայանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախաշեմին: Այդ բանակցությունները նախատեսված են մարտի 5-ին Սոչիում:
Վերջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպում կայացել էր հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ: