Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Ձերբակալվել է Ջորջ Բուշի դեմ ահաբեկչություն նախապատրաստող անձը

Ինչպես չորեքշաբթի օրը` փետրվարի 24-ին, հայտնել է France Presse գործակալությունը, ԱՄՆ-ում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի մի քաղաքացի, որը պլանավորել էր պայթեցնել Ջորջ Բուշ կրտսերի տունը:

20-ամյա Խալիդ Ալիմ Ալդավսարին մեղադրվում է ԱՄՆ-ի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի օգնությամբ ահաբեկչությունների նախապատրաստման մեջ: Իրավապահ մարմինները դուրս են եկել հետքին այն բանից հետո, երբ ՀԴԲ (FBI) բողոք է ստացվել քիմիական նյութեր ներմուծողի կողմից: Նա հայտնել է, որ Ալդավսարին փորձում էր մեծ քանակությամբ ֆենոլ գնել, որն օգտագործվում է պայթուցիկի պատրաստման ժամանակ:

Ինչպես հայտնել են ՀԴԲ-ում, Ալդավսարին իր սեփական էլեկտրոնային փոստին երկու նամակ է ուղարկել, որտեղ թվարկում է այն օբյեկտները, որոնք հարմար են ահաբեկչության համար: Առաջին նամակում, որը ուներ «Լավ նշանակետեր» վերնագիրը, նշված են ԱԷԿ և հիդրոէլեկտրոկայաններ:

Երկրորդ նամակում «Բռնապետի տունը» վերնագրով նշված է եղել Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի տունը: Բացի այդ, նա պլանավորել էր նաև խաղալիքի մեջ պայթուցիկ հարմարացնել ու պայթեցնել գիշերային ակումբներից մեկը:

Սաուդյան Արաբիայի քաղաքացին ԱՄՆ է եկել 2008 թ. ուսանողական վիզայով: Նա կիրառական քիմիա էր սովորում Տեխասի տեխնոլոգիական համալսարանում (Texas Tech University),- հայտնում է The Los Angeles Times-ը: Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են քիմիական ռեագենտներ և լաբորատոր սարքեր, քիմիական պաշտպանության հագուստ և էլեկտրական լարեր:

«Հիմա, երբ ես սովորել եմ անգլերեն, ինչպես նաև կարող եմ պայթուցիկ սարքել և ահաբեկչական ակտ կազմակերպել անմեղ քաղաքացիների հանդեպ, եկել է ջիհադի ժամանակը», – ՀԴԲ-ում մեջբերում են նրա օրագրում հայտնաբերված տողերը: Հայտնվում է նաև, որ նա բլոգ է ունեցել, որտեղ ջիհադի կոչեր է արել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում