Երեք բրիտանացի նախարարներ արտասվել են կառավարության փակ նիստի ժամանակ այն բանից հետո, երբ հայտարավել է, որ իրենք ազատված են աշխատանքից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, չսպասելով նման ռեակցիայի, բացականչել է. «Իմ թիմը գժվել է»:
Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աշխատանքից ազատման լուրը լսելուց հետո արցունքները հոսել են Ուելս Շարոն Գիլանի աչքերից: Իրեն չի կարողացել զսպել և արտասվել է շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Կերոլին Սփիլմանը: Ինչպես գրել է RIA-Novosti-ն, արտասվել է նաև ևս մեկ նախկին նախարար, ում անունը սակայն չի հրապարակվել:
Կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք իրականացրել է Քեմերոնը, չեն վերաբերել միայն առանցքային նախարարներին: Մասնավորապես իրենց պաշտոնները պահպանել են ԱԳ ղեկավար Ուիլյամ Հեյգը և ՆԳ նախարար Թերեզա Մեյը:









































