Բրազիլացի Վիտոր Բելֆորտն այն հազվադեպ բռնցքամարտիկներից է, ով չի հրաժարվել մենամարտ անցկացնել UFC-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոն Ջոն Ջոնսի հետ:
«UFC-ում հեշտ մենամարտեր չեն լինում: Պետք է լավ նախապատրաստվել և մարզավիճակում լինել: Իհարկե, Ջոնսը հիանալի բռնցքամարտիկ է, այլապես նա չէր նվաճի չեմպիոնի կոչումը: Նման նշանակություն ունեցող հանդիպումներն ինձ ոգեշնչում են: Կարծում եմ` դաժան մենամարտ է սպասվում, և ես լավ մարզավիճակում կլինեմ:
Եթե ցանկանում ենք հաջողության հասնել UFC-ում, ապա պետք է հավատաք, որ յուրաքանչյուր մենամարտ կդառնա ձեր կարիերայի լավագույն հանդիպումը: Կցանկանայի, որ բրազիլացի երկրպագուները հպարտանան այս մենամարտով»,- Բելֆորտին մեջբերում է Sherdog.com-ը: