Հնարավոր է` անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի վետերաններ Ռայն Գիգզը, Փոլ Սքոուլզը եւ Գարի Նեվիլն իրենց կարիերան ավարտեն ԱՄԷ-ում: Թե արաբական այդ երկրի կոնկրետ որ ակումբում կարող են հայտնվել անգլիացի ֆուտբոլիստները, դեռ հայտնի չէ: Առայժմ միայն խոսակցություններ կան, որ Գիգզը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստերլինգ: «Ալ Ախլի»-ի իռանդացի գլխավոր մարզիչ Դեւիդ Օլիրին ամռանը արդեն նշված ֆուտբոլիստների հարցը քննարկել է «Մանչեսթր»-ի ղեկավարության հետ: «Գիգզը « Մանչեսթր Յունայթեդ»-ի լեգենդն է եւ մինչ այսօր մնում է մանկունյանցիների առաջատար ֆուտբոլիստի դերում, բայց նա չի կարողանա միշտ հանդես գալ նույն մակարդակով»,-ասել է Օլիրին: Ավելացնենք, որ 36-ամյա Գիգզը «Մանչեսթր»-ի կազմում է 1989 թվականից, իսկ Սքոուլզը եւ Նեւիլը «կարմիր սատանաների» թիմում են համապատասխանաբար 17 եւ 19 տարի: Հավելենք նաեւ, որ այս երեք ֆուտբոլիստները հանդես են եկել բացառապես «Մանչեսթր Յունայթեդ»-ում: