ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահի առաջարկով, սեպտեմբերի 7-ին մեկնարկող 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաեւ «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին, եւ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետեւել հենց «Հրազդան» մարզադաշտում` յուրօրինակորեն ներկա լինելով Մալթա-Հայաստան հանդիպմանը: Հանդիպումը տեղի է ունենալու Երեւանի ժամանակով 22:00-ին: