Հարցին, թե արդյո՞ք Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո նրան հերոսացնելը չի հասունացնում բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխման պահը և ժամանակը չէ՞, որ ԼՂ-ն որպես բանակցային լիիրավ կողմ հանդես գա կարգավորման գործընթացում, Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Առաջին լրատվական»-ին պատասխանեց. «Ես կարծում եմ, որ անգամ Ադրբեջանում են խոստովանում, որ եթե ինչ-որ ժամանակ ստորագրվի հիմնական սկզբունքների համաձայնագիր, և կողմերը մտնեն տեխնիկական բանակցությունների փուլ՝ հասնելու համընդհանուր համաձայնության, ԼՂ-ն կներգրավվի բանակցային գործընթացին: Հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է հասնել այդ կետին: Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ հարցում չհասնի հաջողությունների, ո՞ր ձևաչափը կլինի ավելի արդյունավետ»:
Սաբինա Ֆրեյզերը նաև կարծում է, որ նոր պատերազմի հավանականությունը շարունակում է աճել, և որպեսզի դա կանխվի, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ լավագույն լուծումը խաղաղ ճանապարհն է: