Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Հայը իր թևը կոտրելու համար դատական հայց է ներկայացրել Գլենդելի ոստիկանների դեմ

Գլենդելի բնակիչ, 72-ամյա հայ տղամարդը պնդում է, որ երկու տարի առաջ՝ 2010-ի մայիսի 9-ին, Glendale Galleria առևտրի կենտրոնում 2 ոստիկաններ՝ Աարոն Զիգլերն ու Ֆրանցիսկո Մարտինեսը, իրեն ձերբակալելիս անհարկի ուժ են կիրառել, ինչի հետևանքով կոտրել են իր թևը: Այս մասին հաղորդում է Glendale News Press-ը:

Դատարանում նա վկայություն է տվել թարգմանչի օգնությամբ: Միրզայանը հայտնել է, որ այդ օրը ինքը դեղատոմսով հաբեր է ընդունել և ընկերոջ հետ Glendale Galleria (Լոս Անջելեսի առևտրի, սնվելու և ժամանցի խոշորագույն կենտրոն) գնացել, որտեղ հանդիպել է ևս մեկ ծանոթի, և միասին կես բաժակ լիկյոր են խմել:

Այնտեղից դուրս գալիս Միրզայանը ասել է ոստիկաններին (որոնց հագին քաղաքացիական հագուստ է եղել, և որոնք նստած են եղել սրճարանում), որ իրեն հեռանալու մի քանի կոչ են արել, սակայն չեն ներկայացել որպես ոստիկաններ: Ոստիկանները հրել են իրեն և ոլորել թևերն այնքան, մինչև նա ցավից ուշաթափվել է:

«Ես պարզապես ցանկանում էի ասել, որ այդպես ճիշտ չէ»,- հայտնել է Միրզայանը:

Հայ տղամարդն արթնացել է հիվանդանոցում՝ կոտրված թևով:

Դատարանում ցուցադրվել է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է Միրզայանը մոտենում ոստիկաններին և ինչ-որ բան ասում, այնուհետև Միրզայանին է մոտենում Մարտինեսը, ու այդտեղ տեսագրությունն ավարտվում է: Միրզայանի փաստաբանի պնդմամբ` Մարտինեսը «մշակման է ենթարկել» տեսանյութը:

Միրզայանին ձերբակալել էին հասարակության առջև հարբած հայտնվելու համար:

Տեսագրությունում նույնիսկ երևում է, թե ինչպես է Միրզայանի ընկերը փորձում նրան հեռացնել այնտեղից: Բժիշկը հայտնել է, որ Միրզայանը նաև ուսի վնասվածք ունի, սակայն այն ստացվել է վերջին կոտրվածքից տարիներ առաջ:

Հերթական լսումները տեղի կունենան այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում