Մարտի հինգին Սոչիում կայանալու է Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հերթական եռակողմ հանդիպումը:
Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով, այդ հանդիպման ժամանակ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի լինի, որովեհետև դրա համար նախադրյալներ չկան:
«Նախադրյալներ կլինեն, երբ բոլոր շահագրգռված կողմերը համամիտ լինեն կոնֆլիկտի լուծման ձևի, ժամանակի, փուլերի և մի շարք այլ մանրամասնությունների վերաբերյալ: Այս պահին նման համաձայնություն չկա և չի էլ նկատվում, այդ պատճառով կարծում եմ, որ Սոչիում որևէ նոր բան չի լինի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը: