ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵԱՀԿ հատուկ հանձնարարություններով դեսպան Գիենդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյամի ղեկավոր, դեսպան Ս.Կապինոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընթացիկ խնդիրներ:
Հյուրերի խնդրանքով Դ.Տոնոյանը ներկայացրել է նաև շփման գծում տիրող իրավիճակը: Երկուստեք կարևորվել են հրադադարի ռեժիմի պահպանումը և շփման գծում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը: