Thursday, 28 03 2024
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին

Ինչո՞ւ է հապաղում Հայաստանը

Հունգարա-ադրբեջանական հայտնի գործարքի արդյունքում ԼՂ բանակցային գործընթացում փաստացի ստեղծվել են նոր իրավիճակի բավական ամուր հիմքեր: Հունգարիայի օգնությամբ Ադրբեջանը կատարեց մի քայլ, որով Հայաստանին տալիս է նախկինում թյուլ տված բավական մեծ վրիպումները շտկելու հնարավորություն: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ղարաբաղյան բանակցությունների, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներից հրաժարվելուն, որտեղ փորձ է արվում համադրել տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Այդ համադրությունը որևէ դեպքում չի կարող լինել Հայաստանի օգտին, և այստեղ խնդիրը իրավաբանական չէ միայն, այլ նաև քաղաքական, բարոյա-քաղաքական:

Բանն այն է, որ տարածքային ամբողջականությունը ենթադրում է որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանին, ինչը, բնականաբար, նշանակում է ներկայիս աշխարհագրական իրողությունների վերաձևում: Դա նշանակում է ռազմա-քաղաքական բալանսի խախտում, որովհետև ներկայումս հաստատված է աշխարհագրական մի այնպիսի դիրքային սահմանագիծ, որը Հայաստանին հնարավորություն է տալիս ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում լինել առավել նախընտրելի պաշտպանական դիրքերում, հետևաբար նաև՝ առավել նվազ, իհարկե՝ համեմատական նվազ, ջանքերի միջոցով պաշտպանել սեփական տարածքներն ու ժողովրդին:

Մադրիդյան սկզբունքները ենթադրում են այդ ամենի խախտում, և չի բացառվում, որ ստանալով նույնիսկ ընդամենը մեկ-երկու շրջան, Ադրբեջանը հետագայում ռազմական լուծման դիմելու միջոցով կարող է այդ աշխարհագրական թեկուզ փոքր փոխհատուցումն օգտագործել հօգուտ իրեն՝ արդեն ռազմական առավելության շնորհիվ նոր հաջողությունների հասնելու համար: Երևի թե կասկած չկա, որ Ադրբեջանը, անշուշտ, երբևէ չի դադարելու զինվել ու պատրաստվել Հայաստանի և Ղարաբաղի հետ զենքով խոսելուն՝ ինչպիսի փաստաթղթային պարտավորություններ էլ որ ստանձնի:

Մենք գիտենք, որ աշխարհում գերակշռում է քաղաքական օբյեկտիվությունը, ոչ թե իրավա-պայմանագրային սուբյեկտիվությունը: Պայմանագրերը, պահպանվելով կամ խախտվելով, ընդամենը քաղաքական օբյեկտիվությունն են սպասարկում: Այդ պարագայում, անգամ կես շրջանի հանձնումը Հայաստանի համար նշանակում է ստրատեգիական կորուստ, եթե անգամ միջազգայնորեն ճանաչվի Ղարաբաղի անկախությունը: Բանն այն է, որ այստեղ պետք է իրողությունները դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, ոչ թե մեկ-երկու կամ տասը տարվա հեռանկարով: Հետևաբար, Հայաստանը պետք է մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն օգտագործի արդյունավետ, քանի որ այդ սկզբունքները դիվանագիտական ծուղակ են Հայաստանի համար:

Ներկայիս իրավիճակը բարեբախտ է նաև նրանով, որ մադրիդյան սկզբունքները փակուղի են մտցրել նաև Մինսկի խմբին, և այս առումով այդ խումբն էլ, առնվազն իր համանախագահների մի մասի առումով, դաշնակից է Հայաստանի հետ, ինչի արտահայտումը, օրինակ, կարելի է համարել Միացյալ Նահանգների կոշտ արձագանքը հունգարա-ադրբեջանական գործարքին: Իսկ այդ գործարքի շնորհիվ Հայաստանը ներկայումս ունի մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու և առնվազն բանակցային նոր բովանդակության վրա պնդելու հիանալի քաղաքական հիմք, որը, սակայն, պաշտոնական Երևանը կարծես թե հրաժարվում է օգտագործել: Մնում է միայն հարցնել, թե ինչու՞:

Ինչի՞ց է վախենում պաշտոնական Երևանը կամ էլ ու՞մ հրահանգին է սպասում: Սովորաբար նման դեպքերում պատասխանը մեկն է՝ Կրեմլի արձագանքին, որը մինչ այժմ բավական երկիմաստ է եղել՝ դատապարտող, բայց միևնույն ժամանակ բավական լղոզված և անորոշ: Եվ այս տեսանկյունից, որքան էլ ցավալի է, արդեն կարծես թե զարմանալի չի դառնում պաշտոնական Երևանի լղոզված, անորոշ ու կարկամ դիրքորոշումն ու իներտությունը, որը հաստատ բխում է ոչ թե Հայաստանի շահից, այլ, թերևս, ընդամենը ապահովագրում է Կրեմլի զայրույթից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում