Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Բնապահպանակա՞ն, թե՞ դրամաշնորհային պայքար…

Սյունիքում ուրանի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը այս պահին դադարեցված է: Վերջին օրերին, որոշ բնապահպանական կազմակերպություններ հայտարարեցին նույնիսկ, որ լեռնաձորցիները լքում են իրենց տները: Ավելին, ասում են, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին շահագործման արտոնագիր է տրված:

«Այդպիսի բան չկա, մենք երկու օրը մեկ լինում ենք Լեռանձորում, Փուխրուտում, ոչ մի աշխատանք չի արվում, բնակիչներն էլ չեն լքում իրենց տները: Ոչ մի շահագործման լիցենզիա էլ դեռ չկա»,- «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում ասաց հակաուրանյան շարժման առաջին նախաձեռնող, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, Կապանի ավագանու անդամ Խորեն Հարությունյանը:

Վերջինս զարմանում է, թե ինչու են ոմանք իրենց իրավունք պահում հայտարարելու, որ ուրանի հանքերի դեմ ստորագրահավաքը շարունակվում է: ««Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի»-ի հետ էինք նախաձեռնել ստորագրահավաքը, 13,850 ստորագրություն ուղարկել ենք համապատասխան ատյաններին: Ստորագրահավաքն էլ այս օրերին չի շարունակվում»,-ասաց Խ. Հարությունյանը` ասելով, որ սա չի նշանակում, թե իրենք հրաժարվում են հակաուրանյան պայքարից:

«Շարունակելու ենք պայքարը, բայց պիտի իմանանք` ինչի դեմ: Պաշտոնապես տեղեկացվել ենք, որ ուրանի հանքավայրեր Լեռնաձորում չի հայտնաբերվել: Նաև հետախուզական աշխատանքները հնարավոր է շարունակվեն մարզի այլ վայրերում»,-ասաց Կապանի ավագանու անդամը:

Խ. Հարությունյանի խոսքով, պայքարի այլ ուղիներ ու ռազմավարություն է ընտրվելու: Հակաուրանյան պայքարի սյունեցի կազմակերպիչները զարմանում են, թե ինչպես կարելի է մի երկու-երեք օր գալ Սյունիք, Լեռնաձոր, ու անընդհատ գրել այդ մասին:

«Մի քանի ամիս առաջ ունեցած տեղեկատվությունը տարբեր կերպ օգտագործում են, երևի դրամաշնորհային ծրագրերի սեզոն է բացվել, բնապահպանական ՀԿ-ները պետք է ակտիվանան»,-ասում է Խ. Հարությունյանը:

Վերջինս դեմ չէ, որ մարդիկ գրանտներ շահեն, հանդիպումներ ու հանրային քննարկումներ կազմակերպեն: Բայց դեմ է, որ մարդիկ անընդհատ մի թեմա անտեղի շահարկեն` իրենց նպատակների համար:

Ի դեպ, «Ազատամարտ» կոմիտեի անդամներն ու ընդհանրապես կոմիտեի գրասենյակում հավաքվածները մի փաստի վրա էլ էին զարմացած:

«Բա էդ ինչո՞ւ տիկին Ինգան ու մյուս երևանցի բնապահպանները չեն բողոքում, չեն աղաղակում վերջերս բացված Գեղիի հանքի մասին, ինչո՞ւ հանրային լսումներ չեն կազմակերպում: Բա որ Կապանում ջուր չկա, սաղ ջրերը գնում ա էդ հանքը, դե եթե անկախ բնապահպաններ են, ժողովրդի մասին մտածում են, թող դրա մասին էլ խոսեն»,-ասացին ազատամարտիկները:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 1-ին ծովի մակերևույթից 2200-2600 մետր բարձրության վրա` Գեղիում, գործարկվեց «Լեռ-էքս» ՍՊԸ-ի Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասը: Իսկ «Լեռ-էքս»-ի խորհրդի նախագահը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Մեկնաբանություններն ավելորդ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում