Грузия-Online-ը տեղեկացնում է, որ Թբիլիսիի թիվ 4 հիվանդանոցի բժիշկները նախազգուշական գործադուլ են սկսել պահանջելով վճարել աշխատավարձերի պարտքերը:
Նրանք հայտարարել են, որ արդեն 4 ամիս գումար չեն ստանում և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմել դատարան, եթե պարտքերը չմարվեն:
Հիվանդանոցի ղեկավարությունը տեղեկացրել են, որ այն մասնավոր ընկերության կառավարումից հանձնվել է Թբիլիսիի պետական համալսարանի կառավարմանը, որը չի պատրաստվում մարել նախորդ կառավարչի կուտակած պարտքերը: