Tuttomercatoweb.com-ը տեղեկացնում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ու բրազիլական «Սանթոս»-ի 20-ամյա խաղացող Նեյմարը «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկություն է հայտնել: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ կապտանռնագույնների կազմում՝ սկսած այս ձմեռվանից:
Նշենք նաև, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն, «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և այլք: «Մանկունյանցիները» պատրաստ են Նեյմարի տրանսֆերի դիմաց հատկացնել 38 միլիոն ֆունտ: