Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կոալիցիայի թեկնածուն հայտնի է

Կոալիցիայի իրավունքների պաշտպանն այլևս հայտնի է. վարչախումբը որոշել է ԱԺ առաջիկա նիստում ՄԻՊ թեկնածու առաջադրել Կարեն Անդրեասյանին:

Խոսքն այն անձնավորության մասին է, որը նախորդ տարի հեղինակեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու նախագիծը, և դրա արդյունքում այսօր ֆինանսական պատժամիջոցների միջոցով հնարավոր է դարձել լռեցնել անցանկալի լրատվամիջոցներին: Ավելին` ավազակախմբի ներկայացուցիչներն այդ օրինագծի ընդունումից հետո սկսել են լայնորեն օգտվել ստեղծված հնարավորությունից ու դատարանները հեղեղել լրատվամիջոցների դեմ հայցերով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հաստատեց տեղեկությունները, որ Անդրեասյանն է լինելու կոալիցիայի թեկնածուն, իսկ ՀՀԿ-ն էլ պաշտպանելու է այդ թեկնածությունը: Փաստորեն, կոալիցիան որոշել է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել խոսքի և մամուլի ազատությունը սահմանափակելու ունակությամբ աչքի ընկած մեկին: Հասկանալի է, որ Անդրեասյանին օմբուդսմեն դարձնելու որոշումը կայացվել է Բաղրամյան 26 հասցեում, և ԱԺ առաջիկա քառօրյային խորհրդարանը պարզապես վավերացնելու է այդ որոշումը: Իսկ դա բնական է, քանի որ Կարեն Անդրեասյանի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա, նախագահականի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Միշիկ Մինասյանը, որի հետ նա ջերմ հարաբերություններ ունի: Ավելին` Միշիկ Մինասյանն իր պրոյեկտներից շատերը փորձել է իրականացնել հենց Անդրեասյանի միջոցով (դրանցից մեկն էլ Քաղաքացիական օրենսգրքի հայտնի փոփոխություններն էին):

Պարզվում է` Կարեն Անդրեասյանը մտերիմ հարաբերություններ ունի նաև իշխանական մեկ այլ ներկայացուցչի հետ. նա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի համակուրսեցին է, որի հետ սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում: Այնպես որ, դատելով այս ամենից` կարելի է ենթադրել, որ այդ անձնավորությունը օմբուդսմենի պաշտոնում Սերժ Սարգսյանի համար ամենահարմար թեկնածուն է, որը պատրաստ է լինելու ռեժիմի կամակատարն ու հլու-հնազանդ ծառան:

Ի դեպ, ժամանակին, երբ Արմեն Հարությունյանին էին նշանակում ՄԻՊ, բոլորը կարծում էին՝ նա հլու-հնազանդ կծառայի Ռոբերտ Քոչարյանին: Սակայն որոշ ժամանակ անց Ա.Հարությունյանը սկսեց տարբեր խաղեր տալ և իշխանությունների համար երբեմն անցանկալի զեկույցներ հրապարակել: Արդյունքում՝ Քոչարյանը ստիպված եղավ հրապարակայնորեն խոստովանել, որ Ա.Հարությունյանն իր «ամենաանհաջող կադրն է»: Դժվար է ասել՝ այս ճակատագիրը «սպառնում է» արդյոք Կարեն Անդրեասյանին, սակայն դատելով նրա մինչ այս դրսևորած պահվածքից և իշխանությունների հետ սերտաճածությունից` նա դժվար թե ՀՀԿ-ին ստիպի հանդես գալ նման ինքնախոստովանությամբ: Բայց որ նա ՀՀԿ-ի ամենաանհաջող կադրերից մեկն է` կասկած չի հարուցում:

Ինչևէ, երեկվանից արդեն Կարեն Անդրեասյանը շրջում էր խորհրդարանի միջանցքներում. նա հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ ԱԺ մյուս խմբակցությունների հետ հանդիպումները կկայանան առաջիկա օրերին: Մեր հարցին, թե որքանով է նպատակահարմար խոսքի և մամուլի ազատությունը սահմանափակող օրենքի նախագծի հեղինակին այդ պաշտոնում առաջադրելը, Գալուստ Սահակյանը միայն նշեց. «Եթե տեսակետ է հայտնվում, և եթե մամուլի դուրը չի գալիս, մի՞թե դա նշանակում է, որ մարդը չի կարող լինել մարդու իրավունքների պաշտպան»: Ուշագրավ էր Գալուստ Սահակյանի մեկնաբանությունը, թե ինչու են այդ պաշտոնում հենց Կարեն Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել. պարզվում է, ըստ Սահակյանի, «նա համապատասխանում է կրթությամբ, գործունեությամբ, իմացությամբ և փոխհարաբերություններով»: Սակայն այդ տեսակետը առայժմ միայն ՀՀԿ-ն է կիսում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը պատմեց, որ Անդրեասյանի հետ հանդիպումը տևել է երկար, իրենք թեկնածուին են ուղղել հետաքրքրող հարցերը: Սակայն ՀՅԴ-ն դեռևս որևէ որոշում չի կայացրել. «Կքննարկենք և կորոշենք, թե ինչպես քվեարկենք: Խմբակցությունը դեռ կքննարկի նրա ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա գործունեությունը, իսկ այս պահին դեռ որոշում չկա»,- ասաց նա: Իսկ ահա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք Կարեն Անդրեասյանին երբեք չեն տեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Բավական թվով իրավապաշտպանների եմ ճանաչում՝ եթե ոչ անձնապես, ապա գոնե լսել եմ նրանց մասին: Սակայն որպես իրավապաշտպանի` նրա մասին չեմ լսել, նրան չեմ ճանաչում: Այնպես որ, իմ կարծիքով, նա կլինի հերթական իշխանական պաշտոնյան»,- նշեց նա՝ հավելելով. «Ես չեմ կարծում, որ այս օմբուդսմենը ևս իշխանական ազդեցությունից զերծ կլինի: Միակ օմբուդսմենը, որ իշխանություններին դեմ գնաց, և որի համար պատժվեց, Լարիսա Ալավերդյանն էր: Այնպես որ, ես որևէ առանձնահատուկ աշխատանք չեմ սպասում նրանից»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` մարդու իրավունքների իսկական պաշտպանը պետք է հասարակությանը հայտնի լինի: «Բայց միանշանակ կարող եմ ասել, որ նա հասարակությանը հայտնի չէ, հասարակության կողմից չի ընկալվում որպես պաշտպան»,- ասաց պատգամավորը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում