Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` այսօր Իմեդի հեռուստաընկերության տարածքում կանխված ահաբեկչության պատվիրատուն ռուս սպա Եվգենի Բորիսովն է: Նրա ցուցումով Վրաստանի քաղաքացի Մուրման Ցխադայան հեռուստաընկերության տարածքում տեղադրել է պայթուցիկները, տեղեկացնում է Грузия-online-ը:
Հեռուստաընկերության տարածքում տեղադրված ռումբերի մասին հայտնի է դարձել անցած տարվա աշնանը իրականացված ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում և օպերատիվ վնասազերծել դրանք: Աշխատանքներն արդեն ավարտված են: