Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Մայրաքաղաքում էլի ծառեր են հատում…

Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով ու Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքների նկատմամբ 2010թ. սեպտեմբերի 9-ի 1258-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ:

Ըստ որոշման` տարածքները տրվել են «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին` բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար։

«Էկոլուր» ՀԿ-ի տեղեկացմամբ ամբողջ բակային տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով և խաղահրապարակներով, ինչպես նաև պետք է հիմնովին նորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:

Հետաքրքիր է, սակայն, այն, որ կանաչապատ տարածքներ ավելացնելու նպատակներ ունեցող ՍՊԸ-ն արդեն երեկվա դրությամբ Նալբանդյան 106/1 հասցեում հատել է 60-70 տարեկան տասնյակից ավելի ծառեր` 16-հարկանի էլիտար շենք կառուցելու համար:

Տեղի բնակիչները այս շինարարությանն առնչվող ստորագրահավաք են սկսել, որը մտադիր են դիմումի հետ միասին ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:

Բնակիչները պահանջում են` «Ներկայացնել նշված տարածքում նախատեսվող քաղաքաշինական ծրագրի կոնկրետ նախագիծը, հրապարակել ծրագրով նախատեսված բազմահարկ շենքի կառուցման համապատասխանությունը տարածքի սեյսմիկ պայմաններին, տարածքում կառուցվելիք շենքի բարձրությունը սահմանելիս առաջնորդվել հարակից շենքերի բնակիչների կենսամիջավայրը չխաթարելու սկզբունքով՝ բացառելով ավելի քան ինը հարկանի կառույցի շինարարութունը, քանի որ հակառակ դեպքում կառույցը կստվերի շրջակա շենքերի բնակարանները և կհակասի վերոհիշյալ որոշման «ներդաշնակ կառուցապատման» ապահովման սկզբունքին, ապահովել, որպեսզի նշված տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում չխախտվեն բնապահպանական նորմերը, չհատվեն տարածքում աճող ծառերը, որոնցից շատերն արդեն իսկ ոչնչացվել են. կազմակերպել հանրային քննարկումներ տեղի բնակչության ներկայացուցիչների հետ` ապահովելու իրականացվելիք շինարարական ծրագրի համապատասխանությունը նրանց շահերին»:

Տարածքում ծառահատումները կանխելու նպատակով բնակիչները պատրաստվում են ծառափրկիչ ակցիա կազմակերպել և պահանջել, որպեսզի ամեն գնով պաշտպանվեն Նալբանդյան 106-ի նախկին մանկապարտեզի տարածքում մնացած տասնյակ ծառերը:

Ակցիայի մասնակիցներն առաջարկում են բոլոր քաղաքացիներին պատանքներով ու սավաններով կապել առայժմ կանգուն մնացած ծառերի բները: Այսկերպ նրանք նպատակ ունեն ցույց տալ, որ մեր քաղաքային իշխանությունների և բնապահպանությամբ զբաղվող պետական մարմինների մեղքով` քաղաքի կենտրոնում սակավաթիվ այս ծառերը շուտով կհատվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում