Հայտնի բլոգեր և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ քննիչներն իր են վերադարձրել խուզարկության ժամանակ առգրաված 10 հազար ռուբլին:
«Որոշել են իմ գործով քննչական խումբը ուժեղացնել և ներգրավել ավելի շատ քննիչների, որ չեզոքացնեն իմ հանցավոր տաղանդը: Խմբին է կցվել հատկապես կարևորագույն գործերով քննիչ, փոխգնդապետ Նեստերովը:
Բացի այդ` եկել է «Բոլոտնայայի գործով» մի քննիչ ու հանդիսավոր կերպով վերադարձրել խուզարկության ժամանակ առգրաված 10 հազար ռուբլին: Սոբչա՛կ, նախանձի՛ր»- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նավալնին: