Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Թ.Մանասերյանը ուզում է հերքե՞նք քրեական գործը

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի արդեն նախկին խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը սեփական նախաձեռնությամբ հայտնվել է շատ վատ իրավիճակում` դատական շրջապտույտների մեջ, որոնցից կարծես թե չի էլ կարողանում դուրս գալ:

Մի կողմ թողնելով Թաթուլ Մանասերյանի գումարային ու դատական մյուս բոլոր հարաբերությունները` նշենք, որ նա որոշել է «Ժամանակ» օրաթերթից փող ուզել, քանի որ մենք համարձակվել էինք նրա ունեցած փողային պատմություններից մի փոքրիկ, բայց կարևոր մաս ներկայացնել հանրությանը:

«Ժամանակ» օրաթերթը 2010-ի սեպտեմբերի 29-ի համարում հրապարակել էր «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» վերտառությամբ և հետևյալ բովանդակությամբ մի տեղեկություն. «ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի (նախկին) խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրեական գործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում` հատուկ կարևորագույն գործերով քննիչներից մեկի վարույթում: Թ.Մանասերյանին կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջ: Մեկ այլ քրեական գործի շրջանակներում որպես վկա հրավիրված անձանցից մեկը միամիտ բերանից թռցրել է, որ Թաթուլ Մանասերյանն իրեն տոկոսով փող է տվել: Ասում են` այդպես էլ ծնվել է քրգործը»: Այս լուրից խիստ անհանգստացած և զայրացած Թ.Մանասերյանը զանգահարել էր խմբագրություն և պահանջում էր, որ հերքենք լուրը և ներողություն խնդրենք իրենից ոչ ճիշտ տեղեկատվության համար, սակայն մենք մի փոքր մանրամասնեցինք գործի հանգամանքները և «Պարոն Մանասերյան, $ 40.000 տոկոսով չե՞ք տվել» վերնագրով մի լուր էլ տպագրեցինք մամուլում:

Այժմ որպեսզի մեր ընթերցողին ավելի պարզ լինի մեր լուրի հավաստիությունը` մի կողմ ենք թողնում վաշխառության փաստով հարուցված (մեր տեղեկություններով, նման գործ կա, հակառակ դեպքում դա կդիտվի քրեորեն պատժելի արարք` քննչական մարմնի անգործություն) գործի նախաքննական գաղտնիքները, և ներկայացնում ենք բաց աղբյուրի, այսպես ասած, մայր գործի այն դրվագը, որը հիմք է դարձել (կամ կարող է դառնալ) Թաթուլ Մանասերյանի կողմից վաշխառությամբ զբաղվելու հանգամանքները պարզելու համար:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում անցյալ տարի քննված (ՀԿԳ ավագ քննիչ Հ.Ավագյան) թիվ 13132309 քրեական գործով տուժող Արթուր Մանասերյանի և Ա.-ի առերես հարցաքննության ժամանակ Ա.-ն մանրամասներ է հայտնել իր և Թաթուլ Մանասերյանի միջև եղած գումարային գործարքների մասին. (մեջբերում ենք) «…Խոսքը գնում է այն ապրանքի մասին, որը «X» (անունը փոխված է) ՍՊԸ-ից տրված է եղել Թաթուլ Մանասերյանին իմ ունեցած 40.000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց և գումարած 12.000 ԱՄՆ դոլարի հաշվարկված տոկոսները: Ես 3 ամիս 2006թ. վերջից մինչև 2007թ. սկիզբը ներառյալ մուծել եմ անձամբ Թաթուլ Մանասերյանին 19.450 ԱՄՆ դոլար տոկոս, որը հաշվել է որպես ինձ տրված 40.000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց տոկոս, դրանից հետո չեմ կարողացել մուծել և կուտակվել է վերոհիշյալ 12.000 ԱՄՆ դոլար տոկոսը. նշված 40.000 ԱՄՆ դոլարը ես անձամբ վերցրել էի Թաթուլ Մանասերյանից ամսական 10% հավելավճարով… (Հ.2)»:
Հետագայում` «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոնի» հասցեով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից 3 ամիս անց ստացված հայցադիմումից պարզվեց, որ պարոն Մանասերյանն իսկապես վիրավորվել է. հրապարակվածը գնահատել է զրպարտություն, որով արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը: Դրա դիմաց նա իր կրած վնասը գնահատել է մոտ 2,5 միլիոն դրամ (որից 500.000-ը փաստաբանի վարձատրության գումարն է) և դատարանի միջոցով պահանջում է հերքել վերոնշյալ տեղեկությունները:

Ընդ որում` հետաքրքիր է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունել հոկտեմբերի 1-ին` Թաթուլ Մանասերյանի հերքում-պատասխանը խմբագրություն բերելուց մոտ 20 օր առաջ, հայցի կրկնօրինակը` կից փաստաթղթերով խմբագրություն է հասել դեկտեմբերի 20-ին, իսկ փետրվարի 16-ին հապճեպ նշանակված նախնական դատական նիստին պատասխանող կողմն այդպես էլ չի կարողացել ներկա գտնվել, քանի որ ծանուցագիրը մինչև տեղ է հասել, նախնական դատական նիստն ավարտվել է:

Այժմ հայտնի չէ, թե էլ ինչ անակնկալներ են սպասվում Մանասերյանից, բայց եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ հենց նա հայտնվի այն կարգավիճակում, որում դրել կամ փորձում է դնել «Ժամանակ» օրաթերթին ու նաև այլ անձանց: Բայց հնարավոր է, որ հենց ինքը` պարոն Մանասերյանը, հայտնվի իր փորած «փոսում» և ստիպված լինի վճարել այն կողմի կամ կողմերի կրած այն բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք արվել են զրպարտություններից, սուտ մատնությունններից` սեփական անձի պաշտպանությունը կազմակերպելու համար:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում