Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Ղարաբաղյան գործընթացում ԱՄՆ-ը չի կարող անկողմնակալ միջնորդ լինել

Ասում է ՌԴ ԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Դինա Մալիշևան:


– Մարտի 5-ին Սոչիում կայանալու է Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումը: Կան կարծիքներ, որ այս հանդիպումը որոշիչ է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Տիկին Մալիշևա, Ձեր կարծիքով, այս հանդիպումը որևէ նոր բան կտա՞ կարգավորմանը, թե՞ լինելու է հերթականը:


– Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունն այնքան բարդ է, որ այն հերթական հանդիպմամբ հնարավոր չէ լուծել: Բայց ես դրական եմ համարում այս եռակողմ հանդիպումները, և այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են և կարող են զրուցել միմյանց հետ ու արտահայտել իրենց կարծիքը` արդեն իսկ դրական է: Բայց ես այդքան էլ լավատեսորեն տրամադրված չեմ, որպեսզի հերթական հանդիպումից ինչ-որ բեկման սպասեմ, քանզի իրավիճակը չափազանց բարդ է, և դեռ լավ է, որ կողմերը համաձայնում են նստել բանակցային մեկ սեղանի շուրջ, քանզի շատ կոնֆլիկտներ կան, որոնց դեպքում կողմերն ընդհանրապես մերժում են միմյանց հետ հանդիպումները: Այստեղ Ռուսաստանն էլ խաղում է միջնորդի դեր, որը որևէ կողմի շահերով հետաքրքրված չէ, չի սատարում այս կամ այն կողմի դիրքորոշումը, այլ պարզապես հետաքրքրված է խնդրի այնպիսի կարգավորմամբ, որը երկու երկրների ժողովուրդների համար էլ ընդունելի կլինի:


– Փետրվարի 23-26-ը ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Բ. Սթեյնբերգը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ալբանիա և Բոսնիա: Տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգները որոշել է ավելի ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և տեսնելով, որ Ռուսաստանի մոտ ոչինչ չի ստացվում` ինքն է որոշել իր ձեռքը վերցնել գործընթացը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը:


– Միացյալ Նահանգները այս խնդրով հետաքրքրված է թեկուզ միայն նրա համար, որ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Բայց հետխորհրդային տարածքում առկա կոնֆլիկտների կարգավորման հարցում նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքից վերցնելը այդքան էլ իրատեսական չէ: Այո՛, հնարավոր է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի ակտիվորեն ազդել իր հետ տնտեսական, քաղաքական, ռազմական հարաբերություններ ունեցող տարածաշրջանի երկրների խնդիրների լուծման վրա, բայց ես կասկածում եմ, որ ԱՄՆ-ն կարող է լինել այս հակամարտության անկողմնակալ միջնորդ` համենայնդեպս մինչ օրս Միացյալ Նահանգներին չի հաջողվել առաջարկել հակամարտության կարգավորման սեփական տարբերակը, և դժվար թե այժմ էլ դա հաջողվի: Իհարկե, լավ է, որ կան միջնորդներ, որոնք կողմերին բանակցային սեղանի շուրջ են նստեցնում, և այս պրոցեսն ընթանում է քաղաքական և ոչ թե ռազմական մակարդակում, սակայն կարծում եմ, որ այստեղ որոշիչ դերը ոչ թե միջնորդներինն է ու հետաքրքրված երկրներինը, այլ հակամարտության կողմերինը: Միայն այն դեպքում, երբ կողմերը միմյանց միջև որևէ համաձայնության գան, գործընթացը կշարժվի մեռյալ կետից, իսկ մինչ այդ շատ լավ է, որ մարդիկ հանդիպում են, զրուցում են` փամփուշտների փոխարեն: Իսկ ինչ մնում է ԱՄՆ, թե Ռուսաստան խնդրին, ապա, կարծում եմ, Ռուսաստանն ավելի շատ հիմքեր ունի այս հակամարտությունում միջնորդի դեր ստանձնելու, քանզի այն կովկասյան պետություն է և հակամարտող կողմերի հետ մեկ պետության կազմում է եղել: Իմ գնահատմամբ, ռուս քաղաքական գործիչներն ավելի լավ են հասկանում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հարավային Կովկասի երկրներում, քան թե եվրոպացիները կամ ամերիկացիները:


– Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո շատ է խոսվում այն մասին, որ Մինսկի խումբը ճգնաժամի մեջ է և այլևս հակամարտության կարգավորման առումով որևէ քայլ չի կարողանում անել: Դուք համաձա՞յն եք այդ դիտարկման հետ:


– Այդ ճգնաժամի մասին խոսում էին Մինսկի խմբի ստեղծման պահից ի վեր, բայց ես կարծում եմ, որ դա շատ դրական ֆորմատ է, և այն, որ կողմերը չեն գալիս համաձայնության` Մինսկի խմբի մեղքով չէ:


– Վերջին շրջանում միջազգային շատ կառույցներ իրենց զեկույցներում խոսում են պատերազմի վերսկսման հավանականության մասին: Տիկին Մալիշևա, ըստ Ձեզ, պատերազմի վերսկսման հավանականությունը մե՞ծ է:


– Շատ դժվար է նման բան կանխատեսել, բայց ես հավատում եմ քաղաքական գործիչների բանականությանը և կարծում եմ, որ այս պահին պատերազմը քիչ հավանական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում