Փետրվարի 23-ին` կեսգիշերին մոտ, վթար է գրանցվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ 39-ամյա Ռոմիկ Մայիսի Մկրտչյանը իր «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին։
Դեպքը տեղի է ունեցել Ագարակի Աբովյան փողոցում, բեռնատարը կայանած է եղել ճանապարհի եզրամասում։
Ռոմիկ Մկրտչյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն, որից հետո միայն պարզ կլինի Ռ.Մկրտչյանը խմած է եղել, թե սթափ։