Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիխովը ANS-ին հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական կողմի գերության մեջ է հայտնվել 878 մարդ:
Նա ափսոսանք է հայտնել, որ երբեմն այս խնդրի շուրջ կարծիք են հայտնում ոչ կոմպետենտ անձինք, սակայն իրենք պատրաստ են ցանկացած մարդու տեղեկություններ տրամադրել:
Նրա խոսքով, ներկայումս Ադրբեջանում կա 4049 անհետ կորած: