Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
Կողմերը մտքեր փոխանակեցին «Արևելյան գործընկերություն» ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի մշակման, Ազատ առևտրի խորը և համապարփակ առետրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:
Բարձր գնահատելով Փիթեր Սեմնեբիի աշխատանքը՝ նախարար Նալբանդյանը կարևորեց ներկայացուցչի դերը Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության գործընթացում: