Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իսկ հասարակությա՞նն ինչ մեսիջ

Հայ ազգային կոնգրեսի առանցքային կուսակցություններից մեկի` ՀՀՇ-ի ղեկավար Արամ Մանուկյանը այսօր իր ասուլիսում հայտարարել է, որ մեսիջ է հղում Արևմուտքին: Իսկ մեսիջը եղել է այն միտքը, որ Հայաստանում միայն ժողովրդավարական իշխանությունը կարող է լուծել Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը:

Արամ Մանուկյանը հայտարարել է, որ միայն լեգիտիմ իշխանությունը կարող է ինտեգրվել և լուծել տարածաշրջանային այն խնդիրները, որ բարձրացնում է Արևմուտքը և ուզում է լուծել: Կոնգրեսի համար առանցքային այս կուսակցության ղեկավարի հիշյալ հայտարարությունը մի քանի հարցեր է առաջացնում, որոնք բարձրաձայնելը կարծես թե անհրաժեշտություն է՝ դրանց պատասխանը ստանալու իմաստով:

Նախ՝ արդյոք Արամ Մանուկյանի մեսիջը Կոնգրեսի՞, թե՞ ՀՀՇ-ի մեսիջն է Արևմուտքին: Եթե ՀՀՇ-ի մեսիջն է, ապա ինչպե՞ս է դրան վերաբերվում Կոնգրեսը: Եթե Արամ Մանուկյանն ասում է, թե միայն ժողովրդավարական իշխանությունը կլուծի Ղարաբաղի հարցն ու հայ-թուրքական հարցը, որ բարձրացնում է Արևմուտքը, ապա ի՞նչ է պատկերացնում նա լուծում ասելով:

Արդյոք Արամ Մանուկյանի մեսիջը նշանակում է, որ Հայ ազգային կոնգրեսը կամ ՀՀՇ-ն կողմնակի՞ց են լուծման այն տարբերակներին, որ միջնորդ երկրները ներկայացնում են թե՛ Ղարաբաղի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով: Արդյոք այդ առաջարկների հանդեպ ո՞րն է Կոնգրեսի կամ ՀՀՇ պաշտոնական դիրքորոշումը. ինչի՞ հետ են համաձայն և ինչի՞ հետ համաձայն չեն: Արդյոք այն ձևակերպումը, թե ոչ լեգիտիմ իշխանությունը հարցը չի լուծի, իսկ լեգիտիմը կլուծի, չի՞ նշանակում, որ Կոնգրեսը կամ ՀՀՇ-ն պատրաստակամություն են հայտնում ընդունել միջնորդների ներկայիս առաջարկներն ու ապահովել դրանց հանրային լեգիտիմությունը:

Բանն այն է, որ Արևմուտքին այդպիսի մեսիջ հղելու մասին հայտարարությունը աներկբայորեն պետք է ուղեկցվի դրա առաջ բերած «հարցաշարի» պարզաբանումներով, ընդ որում՝ հանգամանալից պարզաբանումներով: Ավելին, մենք հեռու ենք կարծելուց, թե ձևակերպում ենք բոլոր հնարավոր հարցերը, որ առաջանում են ՀՀՇ նախագահի հայտարարությունից հետո:

Հասարակության տարբեր շրջանակներ կարող են շատ այլ, այդ թվում՝ շատ ավելի սուր հարցադրումներ ներկայացնել: Մինչդեռ խնդիրը չափազանց կարևոր է, և եթե բանը հասել է Արևմուտքին այդպիսի մեսիջներ հղելուն, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ մեսիջ են հղում հասարակությանը Կոնգրեսն ու ՀՀՇ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում