Marca-ի հաղորդմամբ, իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին չորեքշաբթի օրը չի մարզվել ընդհանուր խմբի հետ:
Հուրախություն կատալոնական ակումբի երկրպագուների` ղեկավարությունը հայտնել է, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել: Գլխավոր մարզիչ Գվարդիոլան պարզապես որոշել է, որ արգենտինացին երկօրյա հանգստից հետո պետք մարզվի անհատական ծրագրով: Հաղորդվում է, որ Լեոն անպայման կմասնակցի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Մալյորկա»-ի հետ կայանալիք հանդիպմանը: