Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Պետք է շնորհակալ լինենք Հունգարիայի արդարադատությանը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանը:

– Այս օրերին իրարամերժ կարծիքներ են հնչում այն թնջուկի շուրջ, որ տեղի ունեցավ օգոստոսի 31-ին: Պետական մակարդակով, հասարակական շերտերում այնպիսի ծայրահեղ դրսևորումներ են, որոնք գնալով վատթարացնում են իրավիճակը: Բայց այսօր նորանոր ելքեր են պետք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, որպես երկիր՝ մեր հեղինակությունը, մեր արժանապատվությունը վերագտնելու համար: Նախ ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ի՞նչ ելքեր եք տեսնում: Մենք դադարեցրել ենք դիվագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, ինչպե՞ս ենք վերականգնելու դրանք: Ի վերջո, այդ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն հենց այս գործի համար: Ինչպե՞ս ենք հասնելու արդարության այս հարցում, ի՞նչ մեխանիզմներով:

– Առաջինը, սա իրոք աննախադեպ իրավիճակ է, որից մենք պետք է պատվով դուրս գանք: Անկազմակերպ գործողությունները կարող են մեզ նորից վնասել: Կարծում եմ, որ այսօր արդեն ժամանակն է, որպեսզի նախագահի վերահսկողության ներքո ստեղծվի մի աշխատանքային խումբ՝ տարբեր մասնագետներից բաղկացած՝ միջազգայնագետներից, քաղաքագետներից, իրավաբաններից, ես էլ պատրաստ եմ մասնակցել, որտեղ կորդինացված կմշակվի մի ռազմավարություն, թե մենք ինչպես պետք է այս իրավիճակից դուրս գանք: Այսպիսի ծայրահեղ միջոցների դիմելը անկառավարելի իրավիճակներ կարող է ստեղծել, որի հետևանքները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ:

Ես չգիտեմ, թե ինչպես ենք մենք հիմա արդեն այս ստեղծված իրավիճակից դուրս գալու, բայց կարող են նոր զարգացումներ լինել, և իրավիճակն առավել անելանելի կարող է դառնալ: Դրա համար մենք այսօր արդեն պետք է ունենանք լուրջ աշխատանքային խումբ, որտեղ մարդիկ կնստեն և օրը 24 ժամ կաշխատեն: Այստեղ արդեն մեր ազգի պատվի, մեր հետագա քաղաքականության, և մեր քաղաքացիների անվտանգության մասին է խոսքը:

– Եթե Սաֆարովը հերոսացվում է, ըստ էության, ադրբեջանցիներն ամբողջ աշխարհում իրավունք են վերապահում իրենց հայերի նկատմամբ ցանկացած ոտնձոգության դիմելու:

– Առաջինը, այսօր դրված է հայերիս անվտանգության հարցը: Երկրորդ՝ ամբողջ աշխարհում կարող են շղթայական զարգացումներ տեղի ունենալ: Այսինքն՝ որ ազգն ում չի սիրում, կարող են իրար սպանել ու դառնալ հերոս, ո՞նց կարելի է այդպես: Սա Սաֆարովի մակարդակի չպետք է թողնել: Պետք է իրոք հասնել նրան, որ միջազգային հանրությունը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն իրենց խոսքն ասեն:

– Տիկին Վարդանյան, ինչպե՞ս և ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը:

– Կարծում եմ՝ այս ամենը տեղի ունեցավ մեր պասիվության և անգործության շնորհիվ: Մենք պետք է ի վերջո պատասխանատու գտնվենք մեր գործողությունների համար: Յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր պետական այր պետք է պարտավոր լինի պատասխանատու լինել իր բոլոր գործողությունների և անգործության համար:

– Ի՞նչ չենք արել, ըստ Ձեզ, որ պետք էր անել:

– Ես կարծում եմ, որ ոչ թե հասարակական կազմակերպությունները, փաստաբանները կամ հայ համայնքի ներկայացուցիչները պետք է առաջինն իմանային այս տեղեկատվությունը, այլ առաջինը պետք է իմանային մեր անվտանգության  մարմինները և դրա մասին խոսեին:

– Արդեն շրջանառվում է մի գրություն, որտեղ ասվում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունն օրեր առաջ իրազեկված է եղել Սաֆարովի արտահանձնման մասին:

– Այո, իրենք չեն էլ բացառում դա: Մեր անտնագությունը, Արտաքին գործերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեին, որպեսզի կասեցնեին դա:

– Ի՞նչ կարող էին անել, որ չարեցին:

– Տասնհինգ օր առաջ արտաքին գործերի նախարարություն արդեն իմացել է դրա մասին, և փոխնախարարը չհերքեց այդ փաստը: Ասեց՝ այո, մենք իմացել ենք և միջոցներ ենք ձեռնարկել: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, ձեռնարկվե՞լ են, թե՞ ոչ, ադեկվա՞տ են եղել արդյոք այդ գործողությունները,  ի՞նչ պատասխաններ են ստացվել, եթե իրոք ստացվել են:

– Տիկին Վարդանյան, Դուք գոնե այն ժամանակ ստացաք աննախադեպ որոշում դատարանից, որ Սաֆարովը երբևէ չպետք է արտահանձնվի որևէ երկիր, հատկապես Ադրբեջան: Այսինքն՝ Հայաստանն  ուներ արդեն այն կարևոր հիմքը, որը այս իրավիճակի առջև Հայաստանին ոչ մի դեպքում չպետք է դներ:

– Եվ դատավարության ընթացքում, և դատավարությունից հետո ես բազմիցս, և նաև մեր պաշտոնյաներն այն ժամանակ ներկայացրել են բոլոր փաստարկները, ոչ միայն բառերով, այլ փաստաթղթերով, որ քանի որ Սաֆարովը հերոսացված է Ադրբեջանում և չի շարունակելու կրել պատիժը, սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն երկու պետությունների հարաբերությունների համար, այլ նախադեպ դառնալ, ռասիզմի և ցեղասպանության օրինակ ողջ աշխարհում: Մենք խնդրեցինք, որ նման քայլեր չձեռնարկվեն: 2006, 2007, 2008 թվականներին և դրանից հետո Հունգարիայի համապատասխան գերատեսչությունների նախկին ղեկավարները մեզ հավատացրին, որ նման բան չի լինի:

Բացի այդ, 2006 թվականի ապրիլի 13-ի դատավաճռում բացի նրանից, որ ամենախիստ պատիժն էր սահմանվել, այնտեղ նաև սահմանված էր, որ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, չի կարելի անորոշ ժամանակով թույլ տալ, որպեսզի Սաֆարովը դուրս բերվի Հունգարիայի սահմաններից: Դա նշանակումէ, որ արդեն դատավճռով դա արգելված էր: Եթե այսօր Հունգարիայի արդարադատության նախարարը կամ այլ պաշտոնյաներ ասում են, թե մենք գործել ենք 1983 թվականի ստրասբուրգյան կոնվենցիայի տառին համապատասխան, դա այդքան էլ այդպես չի: Իրենք խախտել են իրենց դատարանի կայացրած դատավճիռը: Հենց դատավճոռվ դա արգելված էր: Եվ նման դեպքում իրենք չեն կարող հղում անել որևէ միջազգային նորմի:

– Ի՞նչ եք կարծում, այն միջոցները՝ 2-3 մլրդ դոլարի ներդրումը, որը մեկ շաբաթ առաջ հայտարարվեց, թե Ադրբեջանն անում է Հունգարիայի տնտեսության մեջ՝ գնելով պետական պարտատոմսեր, իսկապե՞ս այն գինն էր, որով հնարավոր եղավ այսպիսի օրինախախտմամբ և երկրի հեղինակության հաշվին Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին:

– Չգիտեմ՝ դա ուղղակի, թե անուղղակի ազդեցություն ունեցա՞վ, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ունեցավ, որովհետև այդ տեղեկատվությունը եղել է իրենց աղբյուրից: Իհարկե, դա իր դրական ազդեցությունն այս ընթացքի վրա Ադրբեջանի համար ունեցավ:

– Ի՞նչ կարող էինք մենք առաջարկել 3 միլիարդի դիմաց:

– Արդեն դատավարության ընթացքում նույն նավթադոլարները գործում էին, նույն Ադրբեջանը կար իր բոլոր հնարավորություններով, Թուրքիան սատարում էր նրանց: Բայց իրոք արդար դատավճիռ կայացվեց: Դա նշանակում է՝ երբ  մենք ակտիվ ենք լինում, հասնում ենք արդյունքի: Բայց այն պայմաններում, երբ մենք ոչինչ չենք արել, չենք միջամտել, Հունգարիան հանգիստ այս որոշումը կայացրել է: Նման իրավիճակ եղել է  8 տարի առաջ: Հանցագործությունը տեղի է ունեցել 2004 թվականի փետրվարի 19-ին, դրանից հետո  ադրբեջանական ակտիվ լոբբինգն աշխատել է այն ուղղությամբ, որ Սաֆարովին տեղափոխեն Բաքու, և դատավարությունը լինի Բաքվում: Նույն մեխանիմզն աշխատել է այն ժամանակ: Եվ ես գնացի, արդեն Հունգարիայի գլխավոր դատախազն ուղարկում էր գործը Ադրբեջան: Եթե մեկ օր ուշ գնայի, այս գործը կուղարկվեր և այս ամբողջ պատմությունը չէր լինի: Ես խնդրել եմ 3 օր համբերել, որպեսզի հանդիպեմ պետական բարձրաստիճան անձանց, որպեսզի փոխեմ այս իրավիճակը: Ինձ ասացին, որ նման նախադեպ չի եղել, գլխավոր դատախազն իր որոշումները չի փոխում, բայց մենք տեսանք, որ փոխվեց, որովհեև կար դիմադրություն, կային հակափաստարկներ, և ինչ-որ բաներից Հունգարիան վախեցավ:

– Մենք հիմա կարիք ունենք Հունգարիայի իշխանությունների հետ համագործակցելու և հասկանալու տեղի ունեցածը, բայց չունենք հարաբերություններ: Ի՞նչ անել այս իրավիճակում:

– Ես կարծում եմ, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը ոչ թե պետք է խզեր հարաբերութունները, այլ հակառալը պետք է համագործակցեր Հուգարիայի հետ: Եթե այդպիսի ակտիվություն և ցանկություն կար, պետք է մինչ այդ կանխվեր դա: Իսկ դրանից հետո դադարեցնելը, ես կարծում եմ, որ անիմաստ էր, որովհետև մենք այսօր իրոք համագործակցելու խնդիր ունենք հունգարացիների հետ, որպեսզի առաջին հերթին հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, իրո՞ք խախտում եղել է, թե՞ ոչ:

– Այնպիսի տպավորությունէ, որ կարծես Հունգարիան էլ է խաբված:

– Մենք պետք է հասնեինք նրան, որ Հուգարիան պատասխանատվության ենթարկեր Ադրբեջանին: Եթե իրենց խաբել են, ապա ինչո՞ւ ձայն չեն բարձրացնում: Այդ հավաստիացումները, այդ ամբողջ գործընթացը մենք պետք է տեսնենք: Եվ եթե այդպես է, ուրեմն Հունգարիան պետք է ձայն բարձրացնի, թե ինչո՞ւ են խաբել, դա ի՞նչ է նշանակում: Մեզ հետ միասին պետք է գնան պահանջելու Եվրառույցների առջև, որպեսզի պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանի այսպիսի կեցվածքը: Որպես անձ, որը 4 տարի անընդմեջ այդ դատավարության մեջ է եղել, ես էլի պատարստ եմ զբաղվելու այս խնդրով: Բայց պետք է ճանապարհներ լինեն, պետք է ռազմավարություն լինի և կենտրոնացված կառավարվող մի հանձնախումբ լինի, որպեսզի իմանանք ինչ ենք ուզում և ուր ենք գնում:

– Աշխարհի տարբեր երկրներում հունգարական դեսպանատների առջև բողոքի ակցիաներ են: Չե՞ք կարծում, որ այս գործողություններն, ի վերջո, շատ կարևոր նշանակություն ունեն, և Հունգարիան և բոլոր այն  երկրները, որոնք կարող էին այսպիսի քայլի դիմել, մեծ դաս են առնում:

– Ցանկացած վատ իրավիճակ կարելի է շահեկան դարձնել կոնկրետ ժողովդրի համար: Այս իրավիճակը, որ շատ անընդունելի և վատ իրավիճակ է, կարող ենք ծառայեցնել մեր շահերին և լուրջ հաջողություն ունենալ:

– Օրինակ՝ որտե՞ղ եք տեսնում Հայատսնի շահը:

– Ղարաբաղյան կարգավորման հարցում, թե ինչպե՞ս կարող է մի ազգ, այսինքն՝ Ղարաբաղի ժողովուրդը, գտնվել ադրբեջանական իշխանությունների կառավարաման ներքո կամ բանակցել նրանց հետ, եթե իրենք արդարացնում են հայի սպանությունը և հերոսացնում սպանողին: Այնպիսի սխալ է արել Ադրբեջանը, որ դրա համար պետք է պատասխան տա: Բայց մենք պետք է լուրջ գործողությունների դիմենք, ոչ թե բանջարաբոստանային կռիվներ տանենք: Այլ օգուտներ էլ կան: Առաջինը, որ այս ամենի արդյունքում իր վարկանիշը կգցի Ադրբեջանը: Այսօր Ադրբեջանի նախագահն իր ցինիզմով ցույց է տալիս, որ ինքն արհամարհում է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Ինքը լուրջ խնդիր ունի:

– Այստեղ Հունգարաին և Ադրբեջանը տանդեմով չե՞ն հանդես գալիս:

– Ես չեմ կարող պնդել, որովհետև Հունգարիան չի արդարացնում հանցագործությունը, չի արադարացնում Սաֆարովին և ռասիզմը:

– Ի՞նչ քայլեր պետք է անի Հունգարիան, որպեսզի համոզի Հայաստանին, որ ինքն իսկապես անկեղծորեն ուզում էր, որ հանցագործն իր պատիժը շարունակեր կրել Ադրբեջանում:

– Բոլոր դեպքերում մեն քպետք է հասնենք նրան, որ Հունգարիան, եթե իրոք այդպես է, հետ պահանջի կամ միջոցներ ձեռնարկի, որ պատասխանատվության ենթարկեն Սաֆարովին:

– Հունգարիայի կողմից միջազգային հետախուզում հայտարարելը օրինակ, կարո՞ղ է այս փակուղուց ելք դառնալ, որից հետո կարո՞ղ ենք վերականգնել մեր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

– Քանի դեռ դատավճիռը չի փոխվել, չի դադարել գործել, այսինքն՝ գործողության մեջ է և դա պետք է շարունակի գործել Ադրբեջանում, կարող է այդպես լինել:

– Ի՞նչ անել իրավիճակն այս հուզական դաշտից տեղափոխելու և գործնական հարթություն տեղափոխելու համար:

– Ես արդեն ասացի, որ սա լուրջ ռազմավարության խնդիր է: Կան բազմաթիվ միջազգային նորմեր, ՄԱԿ-ի կոնվենցիաներ, որով, եթե մենք ղեկավարվենք, կարող ենք իրոք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը այսօր իր վրա է վերցրել այդ հանցագործության մեղքը: Դա լուրջ հարց է, և դատապարտելով Ադրբեջանի նախագահի այս արարքը՝ մենք կարող ենք լուրջ քաղաքական դիվիդենտներ ունենալ: Բայց դրա համար պետք է ռազմավարություն լինի, ճիշտ կառավարվող մի օղակ լինի, որը դրանով զբաղվում է, ոչ թե այսօրվա պես՝ ում խելքին ինչ փչում է, անում է:

– Ի՞նչ կապ ունի այս գործի հետ Հունգարիայի դրոշը վառելը:  Չէ՞ որ այսօր ժողովուրդը մեզանից ներողությունէ խնդրում և այն ժամանակ ժողովուրդը մեր կողքին է եղել: Ինչո՞ւ ենք մոռանում, որ արդարադատությունը հենց այդ երկրում է  եղել: Մենք իրավունք չունեն այդ դրոշն այրելու: Մենք լոլիկներով կամ ձվերով քարկոծում ենք մի դեղատան պատուհանները, որն ընդհանրապես Հունգարիայի հետ կապ չունի: Այսինքն՝ մենք այսօր այնպիսի անհեթեթ բաներ են անում, որ անհասկանալի է: Չի կարելի միայն հայտարարություններ անել, եթե բան ունենք անելու, ուրեմն եկեք քննարկենք, մտածենք ի՞նչ են անում ու նոր գործենք, ոչ թե միայն խոսենք:

– Սեպտեմբերի 5-ին ԱԺ-ում արտահերթ նիստ է նշանակված: Որպես այս գործի քաջատեղյակ մարդ, ի՞նչ կառաջարկեք, որպեսզի ԱԺ-ն այս փակուղին ավելի չխորանա: Պատուհանի հնարավորություն տեսնո՞ւմ եք, որպեսզի հունգարական իշխանությունների հետ համագործակցենք և ստանանք այն տեղեկատվությունը, որն իսկապես հիմնավոր կդարձներ մեր պահանջները:

– Ես կարծում եմ, որ այսօր մեր ԱԺ-ն պետք է պատրաստի մի հավասարակշռված փաստաթուղթ և նպատակ ունենա այդ փաստաթղթով հասնել ինչ-որ կոնկրետ նպատակների: Ես կարծում եմ, որ այստեղ արդեն հայտարարություններ չպետք է լինեն: Առաջինը պետք է պատմությանն անդրադառնանք և մեր դրական գնահատականը տանք, շնորհակալական գնահատական տանք Հունգարիայի արդարադատությանը: Այսօր բոլորը խոսում են արդարադատության մասին՝ մոռանալով, որ արդարադատությունը կայացվել է հենց այդ երկրում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ուժեղ ճնշման ներքո: Այսօր պետք է առաջարկենք և Հունգարիային, և Եվրոպական կառույցներին, և միջազգային հանրությանը, թե ինչ ուղիներ կան, և բոլորս ձեռք-ձեռքի ճիշտ գնահատական տանք տեղի ունեցածին: Պետք է ասենք, թե ի՞նչ ենք առջարկում այս իրավիճակից դուրս գալու համար, թե չէ միայն հայտարարություններով ու հաթաթա տալով ոչինչ չի ստացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում