Ադրբեջանում ԱՄն դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով տարածաշրջանի ամենակարևոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու խաղաղության հաստատումն է, հաղորդում է Trend-ը:
«Տարածաշրջանում խաղաղության հաստատման կոնտեքստում, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից ավելի կարևոր խնդիր չկա» ասել է Բրայզան:
Նշենք, որ մարտի հինգին Սոչիում կարգավորման բանակցությունների շրջանակներում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: