Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անձնական միկրոբլոգը` @Rkadyrov-ը, ջնջվել է: Թե կոնկրետ երբ է դա եղել և ինչն է պատճառը` դեռ հայտնի չէ:
Դատելով Topsy ծառայությունից` Twitter-ում վերջին գրառումները նախագահը կատարել է օգոստոսի 29-ին, որոնք վերաբերում էին Դաղստանի հոգևոր առաջնորդի սպանությանը:
Կադիրովը միկրոբլոգը բացել էր 2012թ.-ի հունիսի 20-ին, ինչի մասին հաղորդվել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության կայքում:










































