Չեխիան 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ին առաջարկել է խաղարար զորակազմ ուղարկել Վրաստան:
Այս մասին ասվում է Wikileaks-ի նոր հրապարակման մեջ, որը ներկայացնում է չեխական CTK լրատվականը:
Նյութերի համաձայն Պրահան ցանկացել է ստեղծել ՆԱՏՕ-ական հատուկ ստորաբաժանում` միևնույն ժամանակ քիչ հավատալով նման նախագծի իրականացմանը:
Այդպես Չեխիան ցանկացել է դերակատարում ունենալ ռուս-վրացական հակամարտության կարգավորման մեջ` շրջանցելով ՄԱԿ-ը, քանի որ այդ կառույցի դիրքորոշումը չեխերը բավարար կոշտ չեն համարել: