Ռուսական Росвертол ռազմարդյունաբերական ընկերությունը անցած տարվա աշնանը Ադրբեջանի հետ ստորագրել է 24 հատ МИ35М մակնիշի ուղղաթիռների առաքման պայմանագիր, հաղորդում է 1news.az-ը:
Պայմանագրի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Համանման պայմանագրեր ռուսական կողմը ստորագրել է նաև մի շարք այլ երկրների հետ, ինչի արդյունքում ընկերության մաքուր շահույթը հասել է 1,3 միլիարդ ռուբլու: