ԱՄՆ կառավարությունը Վրաստանում դատական բարեփոխումների աջակցության նոր ծրագիր է սկսում:
Грузия-online-ի տեղեկացմամբ, ծրագրի նպատակը դատարանների անկախության ավելացումը, համակարգի ամրապնդումը, դատական պրակտիկայի բարելավումն ու իրավական կրթության մակարդակի բարձրացումն է:
Ծրագիրը ներկայացրել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը, և այն նախատեսված է 4 տարվա համար, իսկ բյուջեն 19,3 միլիոն դոլար է: