Բաքվի և Բուդապեշտի՝ դատապարտված զինվորականին Ադրբեջանին հանձնելու գործողությունները հակասում են Անդրկովկասում լարվածության թուլացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացինով դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Novosti Armenia-ն, Լուկաշևիչի խոսքերով՝ Ռուսաստանում խոր անհանգստությամբ են ընդունել Բաքվում ադրբեջանցի զինծառայող ՌամիլՍաֆարովին, որը Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004 թ. հայ սպայիառանձնակի դաժան սպանության համար, ներում շնորհելու հաղորդագրությունը, ինչպես նաև դրան նախորդած՝ Բուդապեշտի իշխանությունների կողմից նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշումը:
«Կարծում ենք, որ Ադրբեջանի, ինչպես և Հունգարիայի իշխանությունների այդ գործողությունները հակասում են միջազգային մակարդակում համաձայնեցված, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին,- ասել է Լուկաշևիչը։- Ակնկալում ենք նաև, որ մոտ ժամանակերը ստեղծված իրավիճակին համապատասխան գնահատական կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»: