«Արսենալ Կիև»-«Եդնոստի» հանդիպման ժամանակ մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Օլեգ Գրիչակը: Գրիչակը փորձաշրջան էր անցնում մայրաքաղաքի ակումբի կազմում, բայց պայմանագրով պատկանում էր հենց «Եդնոստի»-ին: Հանդիպման 70-րդ րոպեին խաղադաշտ մտած 19-ամյա ֆուտբոլիստը 83-րդ րոպեին առանց որևէ մեկի միջամտության վայր է ընկել և այլևս չի կարողացել ոտքի կանգնել:
Նրա խաղընկերը, մարզչական կազմն ու բուժանձնակազմը միաբերան պնդում են, որ Օլեգը առողջական խնդիրներ չի ունեցել:
Հիշեցնենք, որ սա արդեն «Արսենալ»-ի ֆուտբոլիստների երրորդ մահվան դեպքն է. 2004 թվականի հունվարին քնել ու չէր արթնացել 23-ամյա Շալյա Ալխազավան, իսկ մեկ ամիս անց մարզումների ժամանակ մահացել էր 17-ամյա Անդրեյ Պավիցկին: