ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում` սեպտեմբերի 4-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին արևելյան` 2-3 մ/վրկ:
Սեպտեմբերի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 4-ից 7-ը աստիճանաբար կբարձանա 4-6, 8-ին կնվազի 2-4աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 4-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-23 մ/վրկ: