Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

Մտքի թշվառության հետևանքը

Երբ աշխարհում ծավալվում էր ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ էր ունենում Ազգային ժողովում և ասում, որ Հայաստանը այդ պայմաններում իր բանկային կայուն համակարգով դառնալու է ալեկոծվող աշխարհում փոթորկի մատնված ներդրումային նավերի խաղաղ նավահանգիստ:

Անցավ ավելի քան երկու տարի, սակայն ոչ մի համաշխարհային ներդրումային նավ ուշադրություն չի դարձրել Հայաստանի նավահանգիստների վրա, ինչը վկայում է, որ Հայաստանի իշխանությունը կա՛մ զուրկ է տարրական կանխատեսումներ ու պլանավորում անելու ունակություններից, կա՛մ էլ գիտակցաբար ստել է հասարակությանը:

Փոխարենը, Հայաստանի իշխանությունը շարունակում է ինտենսիվորեն վաճառել Հայաստանի ընդերքը: Հիմա էլ չինացիներին են վաճառում, որոնք Հայաստանում պետք է երկաթ արդյունահանեն:

Ընդերքի հանածոներից բացի` Հայաստանի իշխանությունը արտասահմանյան ներդրողներին առաջարկելու որևէ այլ բան չունի, որովհետև մնացյալ ամեն ինչ պատկանում է իշխանության հետ սերտաճած օլիգարխներին: Նրանք, իհարկե, ընդերքն էլ չէին տա արտասահմանցիներին, բայց նախ՝ արտասահմանցիները ընդերքի համար լավ փող են տալիս, և բացի այդ էլ հայաստանյան օլիգարխիան տեխնոլոգիական պրոցեսների հետ գլուխ չունի:

Հայաստանյան օլիգարխիային տարածք տուր, որ խանութ բացի և իրացնի իր իսկ ներկրած ապրանքները, կամ ոլորտ տուր, որ իրացնի իր իսկ աճեցրած բանջարաբոստանային կուլտուրաները: Ընդերքի համար երբեմն տեխնոլոգիաներ են պահանջվում: Իսկ հայաստանյան օլիգարխիայի տարերքը առուծախն է, որով Հայաստանի բնակչության ծանր սոցիալական վիճակի հաշվին գերշահույթներ են վաստակում:

Սա ցույց է տալիս Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլ նաև տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց մտքի թշվառությունը: Տնտեսության թշվառությունն ընդամենը այդ մտքի թշվառության հետևանքն է: Դիվերսիֆիկացիայի, նորարարության, ինովացիաների, տեխնոպարկերի և այլ երևույթների մասին տերմինաբանական անգիրները, որ պարբերաբար արտասանում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրական կյանքում վերածվում են պարզ առուծախի` այն, ինչից հնարավոր է հենց այս րոպեին փող աշխատել, առնում ենք մեզ, ինչից հնարավոր է փող աշխատել ծախելով, ծախում ենք ուրիշներին:

Հայաստանի Հանրապետության ընդերքը Հայաստանի օլիգարխացած իշխանության համար վերածվել է այնպիսի ապրանքի, ինչպիսին, օրինակ, շաքարավազն է, ալյուրը, բրինձը, յուղը կամ ձեթն ու բենզինը: Պարզապես այդ ամենը ժողովրդի վրա են ծախում ու փող աշխատում, իսկ ընդերքը արտասահմանցիներին են ծախում ու փող աշխատում: Ցավալիորեն, ահա այն, ինչը Հայաստանում համարվում է մտքի արգասիք հանդիսացող տնտեսական նոր քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում