Հայաստանի կոմունիստական կուսակցության 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր հայտարարեց, որ առաջիկա ԱԺ ընտրություններին Կոմունիստական կուսակցությունը ևս մասնակցելու է։
Իսկ այն հարցին, թե ինչ խնդիրներ է առաջ քաշելու և հետամուտ լինելու դրանց լուծմանը, պատասխանեց.
«Եթե մենք եկանք իշխանության, զարգացնելու ենք բոլոր ռազմավարական ճյուղերը։ Հատկապես հանքարդյունբերությունը պետք է լինի բոլորի սեղանին։ Ես աթեիստ եմ, բայց, եթե Աստված տվել է ժողովրդին, ուրեմն դա ժողովրդին պետք է վերադարձնել։ Ոչ ոք իրավունք չունի 70 հազար տոննա պղինձը տա մեկին։ Կամ օդանվակայնը՝ եթե Ադրբեջանը նախահարձակ եղավ Հայաստանի վրա, Էռնեկյա՞նը պետք է պաշտպանի օդանվակայանը։ Երկրի փրկությունը երկրի պլանավորման մեջ է»։
Նա նաև ավելացրեց, թե «էն գլխից է այս երկիրը շողուլից ընկել, երբ երկիրը հանեցինք վաճառքի։ Ավելին՝ վաճառելիս չէին նայում, թե ի՞նչ արժե, արժե՞, թե՞ չարժե։ Այդ ամենը ՀՀՇ-ն սկսեց 92թվից, որը մինչ օրս շարունակվում է»։
Իսկ եթե Կոմունիստները եկան իշխանության, նույնիսկ կարող են մի քանի՝ արդեն վաճառված օբյեկտներ Ռուսաստանից հետ վերցնել…