Օրերս ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ձերբակալվել է ՀՀ Հարկային և մաքսային պետական կոմիտեյի նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կնքահայրը` քրեական աշխարհում առավել հայտնի ամերիկացի Արմո անունով։
Լոս Անջելեսում մեր աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Խաչատրյանի կնքահայրը Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում` Գլենդելում, Հոլիվուդում, Նորթ Հոլիվուդում վարձել է մեծ հողատարածքներով սեփական տներ, որոնք օգտագործել է կանեփ աճեցնելու համար։
ԱՄՆ-ի իրավապահների մոտ կասկած է առաջացրել առաջին հերթին մի մարդու կողմից տարբեր հասցեներում միաժամանակ մի քանի տներ վարձակալելու փաստը։
Մի քանի շաբաթ տևած հետաքննությունը պարզել է Արմոյի` բազմաթիվ տներ վարձակալելու իրական նպատակները։
Մեր հայաստանյան աղբյուրները հայտնում են, որ Արմոյի դեմ խարդախության, տների կեղծ առքուվաճառքի մի քանի փորձերի առթիվ քրեական գործ է հարուցվել նաև Հայաստանում։
Մեզ հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ Արմոյի ընտանեկան քավորն է։