Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը Կանադայում մի շարք հանդիպումներ է ունեցել կանադացի պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, նա հանդիպել է հայ-կանադական բարեկամության խմբի ղեկավար, խորհրդարանի անդամ Հարոլդ Գլեն Ալբրեխտի, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչների հետ:
Այս հանդիպման ժամանակ քննարկվել է ներկայիս իրավիճակը Կովկասում: Պետրոսյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ավելացել են ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև հակահայկական հռետորաբանությունը:
Պետրոսյանը նաև հանդիպումներ է ունեցել հայկական կուսակցությունների` ՀՅԴ-ի, Ռամկավար Ազատական և Հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչների, հայ համայնքի մի շարք կազմակերպությունների հետ: Այս մասին հաղորդում է «Ասպարէզը»: