Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը երեկ տեղեկացրել է, որ իրենց գրասենյակում միանգամից 3 պայթուցիկ է հայտնաբերվել: Դրանցից մեկը վնասազերծվել է տեղում, մյուս երկուսը տեղափոխվել են ավելի անվտանգ տեղ:
Այսօր առավոտյան իրավապահներն ու ականազերծողները շարունակել են ռումբերի որոնումները, այդ նպատակով կրկին փակվել է մուտքը հեռուստաընկերության տարածք:
Հաղորդվում է, որ պայթուցիկների մասին տեղեկությունը ստացվել է նախկինում ահաբեկչություններ գործելու կասկածանքով ձերբակալված Գոգիտա Արկանիայից: Դրանք պատրաստված են եղել հեքսոգենի օգտագործմամբ, իսկ որպես խոցող տարրեր օգտագործվել են մեխեր: