Այսօր Վիեննայում սկսվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև վրացական խորհրդարանի պատվիրակությունը,- տեղեկացնում է Trend-ը:
Երեք հոգանոց պատվիրակությունը գլխավորում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգա Ծերեթելին:
Ծերեթելին հայտարարել է, որ, չնայած վրացական հարցը վեհաժողովի նստաշրջանի օրակարգում ներառված չէ, պատվիրակությունը պահանջելու է վերականգնել Վրաստանում ԵԱՀԿ առաքելությունը:
«Մենք նաև քննարկելու ենք իրավիճակը վրացական օկուպացված տարածքներում, և այդ կապակցությամբ պահանջելու ենք ԵԱՀԿ վերադարձը Վրաստան, ինչին կտրուկ դեմ է Ռուսաստանը»,- ասել է Ծերեթելին: