Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ և Դոնեցկի «Մետալուրգ»-ի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը Ուկրաինայի առաջնության «Կարպատներ» – «Մետալուրգ» խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
– Վնասվածքից հետո առաջին խաղն էի անցկացնում,- ասել է Կառլենը: – Երկու ամիս էր` չէի խաղացել, ֆիզիկապես շատ բարդ էր: Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք: Այդ երեք միավորը շատ անհրաժեշտ էր մեզ:
– «Մետալուրգ»-ը արժանիորե՞ն հաղթեց:
– Իհարկե: Չնայած հակառակորդը փորձում էր ոչ-ոքի արդյունքի հասնել, այնուամենայնիվ մենք գերիշխում էինք խաղում:
– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է խաղում Ժունիոր Մորայեսը:
– Նա լավ խաղացող է: Ընդհանրապես, հարձակվողի հիմնական գործառույթը գոլ խփելն է, և նա դա շատ լավ է անում:
– Կառլեˊն, հիմա Դուք գնում եք Հայաստան՝ ազգային թիմի հետ խաղեր անցկացնելո՞ւ.
– Այոˊ, այսօր Դոնեցկից թռչում եմ Երևան: Առջևում մենք երկու խաղ ունենք Մալթայի ու Բուլղարիայի հետ:









































