Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին զույգն արդեն հայտնի է: Երեկ պորտուգալական «Պորտու»-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Սևիլիային, բայց երկու խաղերի արդյունքում (2:1, 0:1) դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ:
«Բանակայիններ»-ն իրենց հերթին մեկ օր առաջ ոչ-ոքի`1:1 հաշվով էին ավարտել իրենց պատասխան հանդիպումը «Պաոկ»-ի հետ և դարձյալ երկու խաղերի արդյունքում (1:0, 1:1) դուրս էին եկել հաջորդ փուլ: