Վեց քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար դե լա Հոյան հայտարարել է, որ քննարկել է իր մարզական կարիերան վերսկսելու հնարավորությունը:
«Ես չեմ կարող դա անել: Ամեն օր մտածում եմ ռինգ վերադառնալու մասին: Մի քանի օր մարզվել եմ, սակայն իմ մարմինն այլևս չի կարողանում հաղթահարել նման ծանրաբեռնվածությունը: Ես 39 տարեկան եմ, խելահեղ կյանքով եմ ապրել: Երբ ցանկություն եմ ունենում վերադառնալ, մարզվում եմ և այդ ցանկությունն վերանում է: Ես կարող եմ հավաստիացնել, որ իմ մարզական կարիերան ավարտված է»,- հայտարարել է բռնցքամարտիկը: