Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Սամվել Ալեքսանյանը խորամանկում է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը, արձագանքելով մեր այն հրապարակմանը, որ այսօր արդեն մի շարք խանութներում շաքարավազը վաճառվում է 450 դրամով, նշեց.

«Մեր այսօրվա մոնիտորինգը ցույց է տվել, որ «Երևան Սիթիում» շաքարավազը վաճառվում է մանրածախ գնով` 345 դրամով։ Քանի որ այս սուպերմարկետների ցանցը համարվում է նաև ներկրողի խանութ, մենք մոնիտորինգի հարցում առաջնորդվում ենք այդ ցանցերի գներով։ Այս սուպերմարկետների ցանցում շաքարավազը նաև ազատ վաճառքի է դրված։ Հետևաբար հանձնաժողովը չի գտնում, որ ներկրողը չարաշահումներ է թույլ տալիս»։
Իսկ մանր ու միջին խանութներում հանձնաժողովը մոնիտորինգ չի իրականացնում։

Նշենք, որ ինչպես իր բոլոր գործերում, այստեղ ևս Սամվել Ալեքսանյանը մեծ խորամանկության է դիմել. նա պահեստներից մանր ու միջին սեփականատերերին շաքարավազ նախկինի պես չի մատակարարում, փոխարենն առաջարկում է, որ նրանք շաքարավազը ձեռք բերեն «Երևան Սիթի» խանութների ցանցից։ Ստացվում է, որ եթե նախկինում մանր ու միջին խանութի սեփականատերը պահեստից անհամեմատ ցածր գնով էր շաքարավազը ձեռք բերում, ապա այսօր ստիպված է «Սիթիի» գներով ձեռք բերել և ավելի թանկ գնով վաճառել, որ կարողանա շահույթ ապահովել։ Այս պարագայում ստացվում է, որ սպառողները, բնականաբար, ստիպված իրենց գնումները կկատարեն միայն «Սիթիների» ցանցից, և կգա մի օր, որ բացի «Երևան Սիթի» խանութների ցանցից, էլ ոչ մի խանութում շաքարավազ չի վաճառվի։

Որոշ աղբյուրներ նշում են, որ Սամվել Ալեքսանյանը այնքան է տխրել սպառողների գնողունակության անկումից, որ ցանկանում է այն 30-50 դրամը, որ վաստակում էին մանր ու միջին խանութների տերերն իր ներկրած շաքարի հաշվին, ևս փոխադրել իր գրպան։

Հիշեցնենք, որ Նոր տարվա նախօրեին Սամվել Ալեքսանյանն իր ներկրած հնդկահավերը մյուս խանութներին վաճառեց 1300 դրամով, որից հետո իր ցանցում, խախտելով նախնական պայմանավորվածությունը, վաճառեց 1100 դրամով։ Արդյունքում` Սամվել Ալեքսանյանի հնդկահավերը սպառվեցին, իսկ մյուսներինը, կոպիտ ասած, տանը մնացին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում