ՀՅԴ խմբակցությունը դեռ չի որոշել՝ կո՞ղմ է քվեարկելու ՄԻՊ պաշտոնում կոալիցիայի թեկնածու Կարեն Անդրեասյանին, թե՞ դեմ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը «Առաջին լրատվականի» հետ հեռախոսազրույցում պատմեց, որ իրենք հանդիպել են Անդրեասյանի հետ, հանդիպումը տևել է երկար, իրենք թեկնածուին են ուղղել հետաքրքրող հարցերը: Սակայն ՀՅԴ-ն դեռևս որևէ որոշում չի կայացրել. «Կքննարկենք և կորոշենք, թե ինչպես քվեարկենք: Խմբակցությունը դեռ կքննարկի նրա և՛ նախկին, և՛ ներկա գործունեությունը, իսկ այս պահին դեռ որոշում չկա»,- ասաց նա: